Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի Լորուտ և Եղեգնուտ համայնքների դպրոցները համալրվեցին նոր համակարգիչներով

31.10.2022

The Gurus ընկերության Վանաձորում գործող մասնաճյուղն իր գրասենյակի բացման մեկամյակի կապակցությամբ ինքն էր տոնական նվեր մատուցել՝ Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ վեցական համակարգիչներ նվիրաբերելով Լոռու մարզի Լորուտ և Եղեգնուտ համայնքների դպրոցներին։
Դպրոցների տնօրինություններն իրենց հերթին առանձնացրել էին վերանորոգված և կահավորված դասասենյակներ, որպեսզի նոր համակարգիչներով համալրված դասասենյակները ծառայեն երեխաներին՝ պատշաճ դասապրոցես կազմակերպելու համար:
Համակարգչային դասասենյակների բացման արարողություններին մասնակցում էին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Տեղեկատվության և հասարակայության հետ կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանը, The Gurus կազմակերպության հիմնադիր Վահե Մարտիրոսյանը, տնօրեն Լիլիթ Թորոսյանը, կազմակերպության երևանյան և վանաձորյան գրասենյակների ներկայացուցիչներ:
Մարզպետարանի պաշտոնյաները շնորհակալություն հայտնեցին The Gurus կազմակերպության ներկայացուցիչներին Լորուտի և Եղեգնուտի դպրոցները նոր համակարգիչներով համալրելու համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կշարունակվի: Լորուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Դավիթ Սարգսյանը և Եղեգնուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Արփիկ Քարհանյանը նույնպես երախտագիտության խոսք ասացին կոլեկտիվների և աշակերտների կողմից՝ նաև շնորհավորելով կազմակերպութան գրասենյակի մեկամյակի կապակցությամբ:
The Gurus-ի ներկայացուցիչները նաև քաղցրավենիքներ և հյուրասիրություն էին բերել դպրոցների աշակերտների համար՝ ընդգծելով, որ վանաձորյան գրասենյակի մեկամյակը կարողացան նշել շատ հաճելի միջավայրում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53