Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաաննա Պողոսյանի ուղեկցությամբ այցելեց Վանաձորի թիվ 1, թիվ 2, թիվ 3 և թիվ 5 համաբուժարաններ և Վանաձորի «Ինֆեկցիոն» հիվանդանոց: Մարզի ղեկավարի պահանջն է՝ քաղաքացիներին ցուցաբերել անհատական մոտեցում, լինել սրտացավ ու սպասարկել այնպես, որ համաբուժարանից քաղաքացին դուրս գա բավարարված:

Դասընթացներ՝ բիզնեով հետաքրքրված անձանց համար 20.07.2021
Սեպտեմբերի 7-13-ը Դիլիջանում կմեկնարկի Buissup Global Forum-ը, որի նպատակն է մեկ հարթակում միավորել տարբեր բիզնես գաղափարներ ունեցող 200 մասնակիցներին՝ ապահովելով նրանց բիզնես կրթությամբ և նպաստելով նրանց նախագծերի իրականացմանը։ Ֆորումը նվիրված է բիզնես հմտությունների զարգացմանը, որը կունենա հետևյալ խորագիրը՝ «Գաղափարից դեպի իրագործում»։ Նախագիծն իրականացվում է «Հայ Գործարարների Ասոցիացա»-ի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ավագ ենթասպա Արամ Վահագնի Խաչատրյանը այսօր կդառնար 41 տարեկան 20.07.2021
Հուլիսի 20-ին ավագ ենթասպա Արամ Խաչատրյանը կդառնար 41 տարեկան. հերոսի շիրիմի մոտ հավաքվել էին ընտանիքի անդամները, մարզային, քաղաքային իշխանության, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մարտական ընկերներ ու զինվորականներ: Խորհրդանշական օրը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար ավագ ենթասպա Արամ Վահագնի Խաչատրյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով: Մեդալը հերոսի դստերը հանձնեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամվել Գևորգյանը: Կատարվեց հոգեհանգստի կարգ, ներկաները միասին աղոթեցին Արամի ու մեր բոլո՛ր զոհված տղաների հոգու հանգստության ու խաղաղության համար: Մարզպետ Արամ Խաչատրյանը նշեց՝ անձամբ է ճանաչել հերոսին. ուստի վիշտը, ափսոսանքն ու ցավը կրկնակի է, միևնույն ժամանակ մեծ է նաև հպարտությունը, քանզի հենց այդպիսի անվախ տղաների շնորհիվ է, որ այսօր մենք կանք

Լոռու մարզի 300 դպրոցական ամառային հանգիստը կանցկացնի Հանքավանում 19.07.2021
Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում իրենց ամառային հանգիստը կանցկացնեն 7-ից 13 տարեկան շուրջ 300 դպրոցականներ՝ Լոռու մարզի տարբեր համայնքներից: Հանգիստը կկազմակերպվի երկու հերթափոխով՝ 20-ական օրով: Առաջին խումբը արդեն իսկ մեկնել է ճամբար: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից. ամառային հանգստի կազմակերպման ծրագրում ընդգրկվել են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաներ: Ողջ հանրապետությունում նրանց թիվը կազմում է 3200, Լոռու մարզում՝ 300:

Հայտարարություն 19.07.2021
Օգոստոսի 12-ին Լոռու մարզում անց է կացվելու նկարչական մրցույթ՝ Հովհաննես Գազանճեանի հիշատակի «ՀՈԳԱԼ» հիմնադրամի հովանավորությամբ: Մանակցություն կարող են ունենալ Լոռու մարզի համայնքների 7-12 տարեկան այն երեխաները, ովքեր կհաղթեն համայնքում կայացած նախնական փուլում: Համայնքային առաջին փուլի հաղթողին կարող եք ներկայացնել մինչև հուլիսի 26-ը ներառյալ: Միջոցառումը կազմակերպվում է Լիլիա Աբրահամյանի առաջարկությամբ, Լոռու մարզպետարանի աջակցությամբ:

Վանաձորում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցեց նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմը 19.07.2021
Վանաձորում հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ, որի շրջանակներում մաքրվում են քաղաքի փողոցներն ու հանրային վայրերը։ Քաղաքի մաքրման աշխատանքներին միացել է նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմը՝ մաքրման աշխատանքեր իրականացնելով մարզպետարանի շրջակայքում, Մոր և մանկան այգու տարածքում: