Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի փառատոնում լոռեցի դպրոցականները նվաճել են մրցանակային տեղեր 26.05.2022
Գյումրիում Ռուսական տան նախաձեռնությամբ Հայորդաց տանն է անցկացվել «Ռուսաց լեզվի և ռուս մշակույթի փառատոնի» գալա համերգը, որին մասնակցել են աշակերտներ նաև Լոռու մարզի դպրոցներից: Արդյունքները գոհացուցիչ էին. փառատոնի հաղթողներ են ճանաչվել նաև լոռեցի դպրոցականները:

Սուրբ Հարության և Համբարձման տոներին նվիրված միջոցառում՝ Վանաձորի թիվ 2 դպրոցում 25.05.2022
Այսօր Վանաձորի թիվ 2 դպրոցում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Սուրբ Հարության և Համբարձման տոներին: Նախաձեռնությունը հետաքրքիր ու բացառիկ էր. հայկական ավանդական ծիսակատարության, երգ ու պարի, ավանդական պատմությունների և հոգևոր հետաքրքիր տեղեկությունների ներկայացում։ Ազգային կոլորիտով ձևավորված դահլիճում ցուցադրված էին երեխաների ձեռքի աշխատանքները:

«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի մեկնարկը տրվեց Վանաձորի թիվ 3 դպրոցից 25.05.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը մեկնարկում է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը, որը կշարունակվի մինչև հոկտեմբեր ամիս: Ծրագրի մեկնարկը տրվեց այսօր Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցից: Ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը: Հյուրերին դիմավորեց և նախաձեռնության իրականացման համար թիվ 3 դպրոցն ընտրելու համար շնորհակալություն հայտնեց տնօրեն Հեղինե Կոստանյանը: Դպրոցի աշակերտները հյուրերին դիմավորեցին գեղեցիկ պարային կատարումով:

«Թանգարանային գիշեր» մասսայական մշակութային միջոցառումներ՝ Վանաձորում 23.05.2022
Վանաձորում մայիսի 21-ին մեծ շուքով նշվեց ավանդական «Թանգարանային գիշեր» մասսայական մշակութային միջոցառումը։ Վերջինիս մասնակցում էին մեծ թվով քաղաքացիներ. միջոցառումները վեր էին ածվել իսկական տոնախմբության: Տոնական տրամադրություն էր տիրում Լոռի-Փամբակի երկրագիտական, Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի, Ստեփան Զորյանի տուն-թանգարաններում:

Վանաձորցի մարզիկները Սուրդօլիմպիկ խաղերում բրոնզե մեդալ են նվաճել 19.05.2022
Բրազիլիայի Կաշիաս դու Սուլ քաղաքում մայիսի 1-15-ն անցկացվեցին 24-րդ ամառային Սուրդօլիմպիկ խաղերը, որին մասնակցում էին 100 երկրների ավելի քան 3000 մարզիկներ: Առաջնությանը ազատ, հունա-հռոմեական ոճերի ըմբշամարտ և ձյուդո մարզաձևերում Հայաստանի հավաքականի կազմում լավագույնի կոչման համար պայքարում էին նաև վանաձորցի մարզիկները։




