Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

                     «Բերքի տոնը»՝ հոկտեմբերի 9-ին

«Բերքի տոնը»՝ հոկտեմբերի 9-ին 06.10.2021

Հարգելի՛ գործընկերներ Հոկտեմբերի 9-ին, ժամը 12-16-ը Լոռու մարզի Մեծավան համայնքի վարչական տարածքում(Տաշիր-Մեծավան ճանապարհի 5-րդ կիլոմետրում) տեղի կունենա ավանդական դարձած «Բերքի տոն» տոնահանդեսը: Կցուցադրվեն մարզի գյուղական համայնքներից բերված բերքն ու բարիքը, տեղական արտադրության մթերքները, գյուղտեխնիկա, այլ արտադրանքներ: Երաժշտական կատարումներով հանդես կգան մարզի գեղարվեստական խմբերը և անհատ կատարողներ, կլինեն մարզական ցուցադրական ելույթներ:

Լոռու մարզի աղետի գոտու բնակավայրերում մինչև տարեվերջ ավարտին կհասցվի ավելի քան 100 տան շինարարություն

Լոռու մարզի աղետի գոտու բնակավայրերում մինչև տարեվերջ ավարտին կհասցվի ավելի քան 100 տան շինարարություն 06.10.2021

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ նախագահ Աշոտ Եղիազարյանին, կոմիտեի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» այլ ներկայացուցիչների՝ քննարկելու՝ Լոռու մարզի աղետի գոտու բնակավայրերում եռակողմ համաձայնագրի հիման վրա իրականացվող շինաշխատանքների ընթացքը: Քննարկմանը ներկա էին նաև մազպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Խոնարհվու՛մ ենք ձեր առջև, սիրու՛մ ենք ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ

Խոնարհվու՛մ ենք ձեր առջև, սիրու՛մ ենք ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ 05.10.2021

Լոռու մարզպետարանը՝ մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ զորյանական հյուրընկալ հարկի տակ էր հավաքել շուրջ 60 մանկավարժի մարզի բոլոր տարածաշրջաններից՝ ջերմ մթնոլորտում ևս մեկ անգամ նրանց ուղղված մեծարանքի խոսքեր հնչեցնելու, հոտնկայս ծափահարելու և ասելու. սիրելի՛ ուսուցիչներ, մենք չափազանց բարձր ենք գնահատում ձեր վաստակը, պարտական ենք ձեզ կրթված, հայրենասեր սերունդներ ունենալու համար: Խոնարհվու՛մ ենք ձեր առջև, սիրու՛մ ենք ձեզ: Օրվա առթիվ ողջույնի խոսքով հանդես եկավ Վանաձորի Ստեփան Զորյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Չոբանյանը՝ շնորհակալություն հայտնելով նման գեղեցիկ ու խորհրդանշական միջոցառման անցկացման նպատակով մեծ գրողի տունն ընտրելու համար: Միանալով տոնի առթիվ հնչող շնորհավորանքներին՝ նա ուսուցիչներին մաղթեց քաջ առողջություն և ամենայն բարիք:

Տարեցների միջազգային օրվա առթիվ մարզային իշխանության ուշադրության կենտրոնում էին 100-ամյակը բոլորած տատիկ պապիկները

Տարեցների միջազգային օրվա առթիվ մարզային իշխանության ուշադրության կենտրոնում էին 100-ամյակը բոլորած տատիկ պապիկները 04.10.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Տարեցների միջազգային օրվա առթիվ այսօր այցելեց 100-ամյա վանաձորցի Հայկ Սիսակի Բարսեղյանին՝ անձամբ շնորհավորելու խորհրդանշական օրվա կապակցությամբ: Մարզպետը 100-ամյա պապիկին մաղթեց արժանապատիվ, բարեկեցիկ ծերություն և արժանացրեց դրամական պարգևի: - Սրտանց շնորհավորում եմ ձեզ, շնորհակալ ենք ձեր ավանդի համար, ձեր աշխատասեր և իմաստուն տեսակի համար: Մեր հնարավորությունների սահմաններում ամեն օր փորձում ենք առավելագույնը անել տարեցների կյանքի որակը բարելավելու համար, մաղթում եմ ձեզ լավատեսություն և ամուր առողջություն,-ասաց Ա.Խաչատրյանը:

Կայացավ «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երկրորդ համաժողովը

Կայացավ «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երկրորդ համաժողովը 04.10.2021

Լոռու մարզի ՔՈԱՖ սմարթ կենտրոնում անցկացվեց «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երկրորդ համաժողովը, որի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից ժամանած ձեռներեցները ներկայացրեցին իրենց կողմից մատուցվող ծառայություններն ու արտադրանքը, հանդես եկան նոր բիզնես գաղափարներով: Համաժողովը կազմակերպել էր «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ)՝ համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Լոռու մարզպետարանի, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի(ՄԱԶԾ), Հայաստանում Եվրոպական միության հետ։ Ներկաներին ողջույնի խոսք հղեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ շնորհակալություն հայտնելով ՔՈԱՖ սմարթ կենտրոնին իրականացվող ծրագրերի համար։

Համերգ՝ նվիրված բաբաջանյական տարվան

Համերգ՝ նվիրված բաբաջանյական տարվան 04.10.2021

Վանաձորի կամերային նվագախմբի նախաձեռնությամբ կազմակերպվել էր համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին: Համերգային միջոցառմանը մասնակցում էին Վանաձորի երիտասարդական փողային նվագախումբը, ՎՊՀ «ԲԻԱՅՆԱ» երգչախումբը, Երիտասարդական փողային նվագախումբը: Երգերի կատարումներով հանդես եկան մենակտարներ Սերոբ Անտինյանը, Արմեն Ներսիսյանը, Արմինե Վիրաբյանը, Ալեքսեյ Ավետիսյանը, Արման Ավետիսյանը, Արգիշտի Վարդանյանը, Դավիթ Բեջանյանը, Նոնա Սարգսյանը, Տիգրան Երանոսյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-14 17:48:59