Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին «Ֆինանսատնտեսագիտական և ձեռնարկատիրական» խաղ-մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած Լոռու մարզի թիմի աշակերտները և ուսուցիչը

21.06.2022

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն այսօր հյուրընկալել էր «Ֆինանսատնտեսագիտական և ձեռնարկատիրական» խաղ-մրցույթում պատվավոր երկրորդ տեղը զբաղեցրած Լեռնապատի միջնակարգ դպրոցի թիմին ու նրանց ուսուցչուհուն։ Մրցույթում երկրորդ տեղը գրավելու ու մարզի անունը բարձր պահելու համար մարզպետի տեղակալը շնորհավորեց ու պարգևատրեց թիմի 5 անդամներին։ Մրցանակակիր սաներ պատրաստելու համար շնորհակալագիր հանձնվեց դպրոցի «Ձեռնարկատիրություն» առարկայի ուսուցչուհի Քրիստինե Պապոյանին։
- Շնորհավորում եմ այս ուսուցողական մրցույթում մրցանակային տեղ զբաղեցնելու համար, վստահ եմ դեռ տարբեր հարթակներում կփայլեք՝ դպրոցում ստացած ձեր գիտելիքներով։ Նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ եմ մաղթում,- ասաց Գ․ Ասրյանը:
Աշակերտները մարզպետի տեղակալին պատմեցին ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի կողմից կազմակերպված խաղ-մրցույթից իրենց տպավորությունների ու հանդիպած դժվարությունների մասին՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը հետագայում ևս մասնակցելու նման մրցույթների։
Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, ոլորտի պատասխանատու մասնագետներ, ովքեր ևս գովասանքի խոսքեր հղեցին երեխաներին և նրանց ուսուցչին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-06-24 17:24:40