Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է «Վարան պարտո դարման» (Varan Parto Darman) իրանական առողջապահական կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Հաջաթփանահին և «Իրա մեդիքլ գրուպ» ընկերության մարքեթինգի մասնագետ Կարեն Ավանեսյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մազպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը:
Դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում մրցանակակիրների թվով մարզերի մեջ առաջատարը Լոռին է։ Այսօր նրանց նվիրված գեղեցիկ ու հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհակալագրեր հանձնվեցին մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին, մրցանակակիր աշակերտներ պատրաստելու համար՝ նաև նրանց ուսուցիչներին։ Շնորհակալագրերը հանձնեցին Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Հովհաննես Ավետիսյանը։

Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի վերականգնումն ավարտական փուլում է 31.05.2022
Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.4կմ երկարությամբ հատվածի (կմ0+000 - կմ4+370) վերականգնումն ավարտական փուլում է։ Ճանապարհը նորոգվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակում։

Թումանյան-«Սանահին» կայարան հատվածում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ 31.05.2022
Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի Թումանյան-«Սանահին» կայարան հատվածում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ Մ6 միջպետական ճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ (51,74կմ) հատվածը հիմնանորոգվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալեց «Ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի տարածաշրջանային փառատոնի» լոռեցի դպրոցական մրցանակակիրներին և նրանց ուսուցիչներին: Լոռեցի աշակերտները հաղթանակներ են գրանցել բոլոր անվանակարգերում: Այս կապակցությամբ մարզպետը նրանց պարգևատրեց շնորհավորագրերով և շնորհակալագրերով:

Հայաստանի առաջին հանրապետության օրը նշվեց Ղարաքիլիսայի ճակատամարտը խորհրդանշող հուշակոթողի մոտ 30.05.2022
Հայաստանի առաջին Հանրապետությանը և մայիսյան հերոսամարտերին նվիրված տոնակատարությունն այս տարի ևս Վանաձորում համախմբել էր բազմաթիվ վանաձորցիների, հյուրերի: Ղարաքիլիսայի ճակատամարտը խորհրդանշող հուշակոթողի մոտ՝ Վանաձորի Կոտրած եկեղեցու տարածքում, կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ԱԺ պատգամավորներ, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, հյուրեր:



