Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կարեն Թռչունյանը Վանաձորում մասնակցել է «Վերջին դասի» տոնական միջոցառմանը

Կարեն Թռչունյանը Վանաձորում մասնակցել է «Վերջին դասի» տոնական միջոցառմանը 06.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր աշխատանքային այցով Վանաձորում էր: Փոխնախարարը և ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը ներկա են եղել Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի «Վերջին դասի» տոնական միջոցառմանը: Այն ավագ դպրոցի համար 85-րդ հոբելյանական «Վերջին դասն» էր:

«Երջանիկ մանկություն» միջոցառումը՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան

«Երջանիկ մանկություն» միջոցառումը՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան 02.06.2022

Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի նախաձեռնությամբ՝ ի դեմս ղեկավար Սուսաննա Ապրեսյանի, Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում, որը կրում էր «Երջանիկ մանկություն» խորագիրը:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ 02.06.2022

Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ բոլորիդ Վերջին զանգի՝ այս հիշարժան օրվա կապակցությամբ: Այս ուսումնական տարում Լոռու մարզում աշակերտական նստարանին հրաժեշտ է տալիս 1629 շրջանավարտ, 9-րդ դասարանն ավարտում է 4216 աշակերտ: Ձեզ համար, սիրելի՛ շրջանավարտներ, կյանքի նոր հորիզոններ են բացվելու և դուք մուտք եք գործելու առավել պատասխանատու մի շրջան, երբ որոշումների կայացումը կանխորոշելու է ձեր հասուն կյանքի հետագա ուղին: Ուստի մաղթում եմ ձեզ, որ լինեք առավել ուշիմ, խելացի, հաստաատակամ ու սկզբունքային:

«Կյանքի ուժը» համերգ՝ նվիրված 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին

«Կյանքի ուժը» համերգ՝ նվիրված 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին 02.06.2022

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում «Արփի» հասարակական կազմակերպությունը Intra Mental Health Center-ի հետ միասին կազմակերպել էր «Կյանքի ուժը» խորագրով համերգ՝ նվիրված 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին: Ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ, այլ հրավիրված անձինք։

Փառքի սենյակ՝ նվիրված Լեռնապատի դպրոցի՝ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սաների հիշատակին

Փառքի սենյակ՝ նվիրված Լեռնապատի դպրոցի՝ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սաների հիշատակին 02.06.2022

Լեռնապատի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ և փառքի սենյակի բացման արարողություն՝ նվիրված դպրոցի շրջանավարտներ Արտակ Հակոբջանյանին և Գոռ Աբազյանին, ովքեր հերոսաբար զոհվել են արցախյան 44- օրյա պատերազմում: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, կրթության բաժնի ավագ մասնագետ Մարինե Նահապետյանը, Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, զոհվածների ծնողները, հարազատները, դպրոցի աշակերտական և ուսուցչական կազմը։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 01.06.2022

Սիրելի՛ փոքրիկներ, ջերմորեն շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Հունիսի 1-ը տարվա ամենագեղեցիկ և ուրախ տոներից մեկն է: Մաղթում եմ, որպեսզի խաղաղությունը, անհոգությունը, երջանկությունը լինեն ձեր մշտական ուղեկիցը, շրջապատված լինեք անսահման սիրով ու հոգատարությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-27 18:39:59