Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի հետ համագործակցությունը՝ երկարաժամկետ ծրագրերի նոր սկիզբ Լոռու մարզում 10.06.2022
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանն այսօր ընդունեց Ֆրանսիայի Հարավային Պրովանս-Ալպեր Լազուրե ափ ռեգիոնի արտաքին կապերի պատասխանատու Քիմ-Ան Քենիբոլին և հայաստանյան ծրագրերի պատասխանատու Սեսիլ Էլիզալդին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ: Այցի նպատակն էր Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնալ խորհրդի ներկայացուցիչների հետ, 2008 թվականից կնքված և 2019-ին վերակնքված համաձայնագրի շրջանակներում, ամփոփել արդեն իսկ իրականացված համատեղ ծրագրերը և քննարկել հետագա անելիքները:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 6-7-ը Լոռու մարզում էր 10.06.2022
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 6-7-ը այցելել է Լոռու մարզ, որտեղ մեկ տասնյակից ավելի պաշտոնական և մասնավոր հանդիպումներ է ունեցել։ Աննա Հակոբյանի այցը Լոռու մարզ սկսվել է Վանաձորից: Առաջին կանգառը Վանաձորի բժշկական կենտրոնն է եղել, որտեղ նրան դիմավորել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, բուժկենտրոնի տնօրենը: Բուժկենտրոնի անձնակազմը Աննա Հակոբյանին ուղեկցել է ծննդաբերական բաժանմունք, որտեղ 3 օրում ծնվել է 23 երեխա` 16 տղա և 7 աղջիկ: Վարչապետի տիկինը տեսակցել է բոլոր նորածիններին: Նրանց մայրերին նվիրելով ծաղկեփունջ` Աննա Հակոբյանն ընդգծել է, որ ծնողներից է կախված իրենց երեխաների ապագան և հույս հայտնել, որ նրանք մեծ ուշադրություն կդարձնեն իրենց զավակների առողջությանն ու կրթությանը։
Այսօր Վանաձորի կերպարվեստի թանգարանում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հերոս, գեղանկարիչ Գոռ Հակոբյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, հերոսի հարազատները, հարազատ բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ, հյուրեր: Գոռ Հակոբյանը ծնունդով Ալավերդի քաղաքից էր, ծառայել է սահմանապահ զորքերում և ընկել թշնամու գնդակից վերջին պատերազմի ընթացքում: Հիշատակի միջոցառմանը ներկայացվեցին հերոսի մասնագիտական ձեռքբերումները, մարդկային որակները, իսկ նրա մտերիմները պատմեցին դրվագներ մարտական սխրանքներից:

Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը կավարտվի այս տարի 10.06.2022
Հիմնանորոգման ընթացքում է Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 154+000-կմ176+900 հատվածը։ 22.9 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր համայնքներով և հասնում մինչև Միխայլովկա բնակավայր։ Ստեփանավան համայնքում ասֆալտապատումն ընթացքում է, այստեղ կատարվում են նաև կամրջի նորոգման աշխատանքներ։ Կառուցվել է ջրագիծ և կոյուղի։

Երեխաների իրավունքների պաշտպանության օրը՝ Վահագնաձորում 06.06.2022
Վահագնաձորի հիմնական դպրոցում կազմակերպվել է «Խաղաղություն, կյանք ու արև» խորագրով միջոցառում, որին ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, մարզպետարանի և համայնքապետարանի այլ պաշտոնյաներ, բարերարներ։ Աշակերտներն իրենց երգ ու պարով, երգիծական համարներով ապահովել են ներկաների բարձր տրամադրությունը: Միջոցառման ավարտին փոխմարզպետը և մարզպետի խորհրդականը շրջել են դպրոցում, դիտել աշակերտների ձեռքի աշխատանքները, ծավալել ջերմ ու անմիջական զրույց աշակերտների հետ։ Հովհաննես Ավետիսյանը շնորհավորել է փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մաղթել պայծառ ու անհոգ մանկություն, խաղաղ երկինք, անսպառ ժպիտներ:

Եվ հնչեց վերջին անգամ... 06.06.2022
Վերջին զանգի օրը տոնական էր բոլոր դպրոցներում: Ավարտական հանդիսավոր արարողություններին մասնակցելու, մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շրջանավարտներին շնորհավորելու էին մեկնել Լոռու մարզպետարանի պաշտոնյաները: Լոռու մարզում դպրոցին հրաժեշտ է տալիս 1629 շրջանավարտ, 9-րդ դասարանն ավարտում է 4216 աշակերտ: Սիրելի՜ շրջանավարտներ, Լոռու մարզպետարանի աշխատակազմը շնորհավորում է ձեզ Վերջին զանգի կապակցությամբ, մաղթում խաղաղ երկինք և բարի երթ:



