Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ 11.01.2023
ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ` «ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վանաձորի ԲԿ ՓԲԸ-ի նոր ինֆեկցիոն կենտրոնի մասնաշենքի կառուցում», EFSD/COVID/NCB/A-C/005-22 https://gnumner.minfin.am/.../orig.../2%20BID%20Document.rar REQUEST FOR PROPOSALS: “Construction of the new infection center building of Vanadzor MC CJSC, Vanadzor city, Lori marz, RA” EFSD/COVID/NCB/A-C/005-22 https://gnumner.minfin.am/.../images/original/f57fb2af.rar :

Հաշվետվություն 2022 թվականի ընթացքում հողաշինության և հողօգտագործման բնագավառի վերաբերյալ 10.01.2023
2022 թ.-ի ընթացքում ոլորտի հիմնական ձեռքբերումներից է եղել վարձակալությամբ տրամադրվող հողամասերի համար օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրերի կնքումը, որի արդյունքում հստակեցվել են վարձատու-վարձակալ, տվյալ դեպքում համայնք-քաղաքացի պարտավորությունների հստակեցումը և դրանց կատարման պարզեցումը: Ոլորտի ձեռքբերումներից է եղել նաև հողերի օգտագործման ժանամակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ստացված թվով 27 դրական եզրակացությունները, որոնք միտված են եղել մարզի զբոսաշրջության զարգացմանը և մեծածավալ ներդրումների իրականացմանը:

Ծառայության մեկնեցին 2023 թ. մարզի առաջին նորակոչիկները 10.01.2023
Այսօր ՀՀ ՊՆ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Վանաձորի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները: Միջոցառումը մեկնարկեց հանդիսավորությամբ: Ժամկետային զինծառայության մեկնող տղաներին ճանապարհելու էր գնացել մարզպետ Արամ Խաչատրյանը: Ներկա էին նաև Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, նորակոչիկների հարազատները, ընկերները։
2022 թվականի ընթացքում մարզպետի կողմից ընդունվել է 930 որոշում, մարզպետարանի գլխավոր քարտուղարի կողմից արձակվել է 1467 հրաման։ 2022թ. ընթացքում բաժնի կողմից կազմվել է 244 գրություն: Հաշվետու ժամանակահատվածում իրավական և մասնագիտական հսկողություն է իրականացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով հաստատված աշխատանքային ծրագրով նախատեսված 4 համայնքներում (Լոռի Բերդ, Շնող, Ստեփանավան, Սպիտակ), որի արդյունքում կազմվել են արձանագրություններ: Հայտնաբերված թերությունների ու խախտումների վերացման նպատակով համայնքների ղեկավարներին տրվել են մեթոդական ցուցումներ:

2022 թ.-ի ընթացքում Լոռու մարզպետարանից դրամական աջակցություն է ստացել 853 քաղաքացի 05.01.2023
2022 թվականին Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարությունում մուտքագրվել է ավելի քան 24.980 փաստաթուղթ (պաշտոնական և ոչ պաշտոնական գրություններ, հանձնարարականներ, դիմումներ և այլն), ընթացք տրված գրությունների քանակը կազմում է ավելի քան 18.520:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Ամանորին և Սուրբ ծննդյան տոնին ընդառաջ այցելել է մարտական հենակետեր 03.01.2023
Դեկտեմբերի 31-ին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը որդու, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և այլ պաշտոնատար անձանց հետ միասին այցելել է Տավուշի մարզի N զորամաս:



