Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներքին և արտաքին կապերի ամրապնդում՝ հանուն Լոռու մարզի զարգացման

25.01.2023

2022 թվականին Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի հետ համատեղ մշակվել և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել Վանաձոր համայնքի կայուն զարգացման ծրագիրը (ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանն ուղղված ծրագիր)։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 26 990 000 եվրո: Իրականացման հնարավորությունները քննարկվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի հետ, ձեռք է բերվել պայմանավորվածություն այն իրագործելու համար։
Լոռու մարզպետարանի հետ համատեղ մշակվել և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից հաստատվել են Սպիտակ, Թումանյան և Փամբակ խոշորացված համայնքների կոմունալ և սանիտարական պայմանների բարելավման ծրագրերը: Վանաձոր խոշորացված համայնքի ծրագիրն ընթացքի մեջ է:
«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և Լոռու մարզպետարանի համատեղ ջանքերով ընթացքի մեջ է Լոռու մարզի Վանաձոր համայնքում ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած, արդյունաբերական բնույթի, բարձր արտադրողականությամբ շոկոլադապատ չրային կոնֆետների արտադրության կազմակերպման և գործող արտադրությունն ընդլայնելու «ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը:
Հաշվետու տարում մարզպետ Արամ Խաչատրյանի ղեկավարած պատվիրակությունը Ֆրանիսայի Լիոն քաղաքում մասնակցել է Հայ-Ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովին:
Լոռու մարզի և Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի հետ համագործակցության շրջանակներում Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի գլխավորած պատվիրակությունը ՊԱԿԱ ռեգիոնալ խորհրդի նախագահ Ռենո Մուզելյեի հրավերով եռօրյա այցով Մարսելում մասնակցել է «Միջերկրականի ապագան» 5-րդ միջոցառմանը։ Այցի ընթացքում քննարկվել են Լոռի-ՊԱԿԱ համագործակցության կարևոր հարցեր և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տնտեսության զարգացման առաջնային ուղղությունները:
Լոռու մարզպետարանի պատվիրակությունը, Լոռու մարզպետ Ա. Խաչատրյանի ղեկավարությամբ, մասնակցել է Երևանում անցկացված «Հայ-ռուսական համագործակցության նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համաժողովին։ Համաժողովի ընթացքում մարզի պատվիրակությունը պաշտոնական հանդիպում է ունեցել ՌԴ Սամարայի մարզի պատվիրակության հետ, քննարկվել են համագործակցության հնարավորությունները տնտեսության տարբեր ճյուղերում։
Լոռու մարզի պատվիրակությունը՝ փոխմարզպետ Գոռ Ասրյանի ղեկավարությամբ, մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում անցկացվող ամենամյա «Միջազգային բիզնես շաբաթ» համաժողովին: Այցի ընթացքում Բաշկորտոստանի ղեկավարության հետ քննարկվել են Լոռու մարզի հետ համագործակցության հնարավորություններն ու ուղղությունները։
Հաշվետու ժամանակահատվածում Լոռու մարզ են այցելել Ֆրանսիայի,Ճապոնիայի, Նիդերլանդների, Չինաստանի, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանները։ Այցերը հիմնականում կրել են ճանաչողական բնույթ, ինչպես նաև նպատակաուղղված են եղել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, ավարտված ծրագրերի արդյունքների գնահատմանը, նոր նախաձեռնություններով և ծրագրերով դեսպանություններ դիմելու հնարավորությունների քննարկմանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36