Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորցի մարզիկները Սուրդօլիմպիկ խաղերում բրոնզե մեդալ են նվաճել

Վանաձորցի մարզիկները Սուրդօլիմպիկ խաղերում բրոնզե մեդալ են նվաճել 19.05.2022

Բրազիլիայի Կաշիաս դու Սուլ քաղաքում մայիսի 1-15-ն անցկացվեցին 24-րդ ամառային Սուրդօլիմպիկ խաղերը, որին մասնակցում էին 100 երկրների ավելի քան 3000 մարզիկներ: Առաջնությանը ազատ, հունա-հռոմեական ոճերի ըմբշամարտ և ձյուդո մարզաձևերում Հայաստանի հավաքականի կազմում լավագույնի կոչման համար պայքարում էին նաև վանաձորցի մարզիկները։

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը Հայ օգնության ֆոնդի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը Հայ օգնության ֆոնդի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով 19.05.2022

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը Լոռու մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին պարգևատրել է շնորհակալագրով՝ Հայաստանում խնամատարության ինստիտուտի ներդրման և կայացման գործում ակտիվ ներգրավվածության, նշանակալի ավանդի, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանության գործին նվիրվածության և ստանձնած պատասխանատու աշխատանքում ցուցաբերած մասնագիտական սկզբունքայնության համար:

Խորհրդակցություն՝ առողջապահական հիմնարկների ղեկավարների հետ

Խորհրդակցություն՝ առողջապահական հիմնարկների ղեկավարների հետ 19.05.2022

Այսօր Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, վարչության մասնագետների, մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների, ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանի, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամվել Գևորգյանի մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրվել Լոռու մարզպետարանում:

«Սպարտակիադա» մարզական միջոցառման հնգամարտ մարզաձևի հանրապետական եզրափակիչ փուլում Լոռու մարզի թիմը գրավել է երկրորդ պատվավոր տեղը

«Սպարտակիադա» մարզական միջոցառման հնգամարտ մարզաձևի հանրապետական եզրափակիչ փուլում Լոռու մարզի թիմը գրավել է երկրորդ պատվավոր տեղը 19.05.2022

Մայիսի 18-ին Երևանում անցկացվեց «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանցիների «Սպարտակիադա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլը՝ հնգամարտ մարզաձևից: Լոռեցիները մրցավայր էին մեկնել Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցի մարզիչ Ակսել Հակոբյանի ղեկավարությամբ: Անզիջում պայքարից հետո մեր հավաքական թիմը, մի փոքր զիջելով Շիրակի մարզի թիմին, գրավեց պատվավոր երկրորդ տեղը: Երրորդ տեղ գրավեց Արցախի Հանրապետության հավաքական թիմը:

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 17.05.2022

Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի գլխավորությամբ: Ներկա էին մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

 Փոխմարզետն ընդունեց լիբանանահայ գործարար Ռուբեն Բասմաջյանին

Փոխմարզետն ընդունեց լիբանանահայ գործարար Ռուբեն Բասմաջյանին 16.05.2022

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավեստիսյանն այսօր ընդունեց լիբանանահայ գործարար, Լիբանանի Սեն Ժոզեֆ համալսարանի արևելյան գրադարանի փոխտնօրեն, գրատան հին ձեռագրերի պատասխանատու Ռուբեն Բասմաջյանին, ով ավելի քան 40 տարի Լիբանանում զբաղվել է նաև հրատարակչական գործունեությամբ՝ ունենալով սեփական տպագրատուն: Ցավոք, տպարանը հուժկու պայթյունի հետևանքով ավիրվել է:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-14 17:48:59