Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արևածագի դպրոցում բացվեց ռազմամարզական դասարան

27.01.2023

Հայոց բանակի կազմավորման 31-ամյակին ընդառաջ՝ Ալավերդի խոշորացված համայնքի Արևածագ բնակավայրի Կարո Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոցի բակում բացվեց ռազմամարզական բացօթյա դասարան:
Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, պատասխանատու պաշտոնյաներ, հյուրեր:
Բացօթյա դասարանում տեղադրված է լեռնամագլցման վարժասարք, որը կծառայի թե՛ լեռնային պատրաստության, թե՛ աշակերտների ֆիզիկական պատրաստության համար: Առկա է նաև հրաձգության բնագիծ՝ նմանեցված իրական զորային հրաձգարանի, տեղադրված են թիրախներ, ժամապահի ծառայության կետ և այլն:
- Նման նախաձեռնությունները մեծ աջակցություն են հայոց բանակին, նաև այն զորամասերին, որտեղ կծառայեն հատուկ պատրաստություն անցած աշակերտները: Լոռու մարզպետի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել և իրականացրել են այս ծրագիրը,- իր խոսքում ասաց Գոռ Ասրյանը:
Ռազմամարզական բաց դասարան հիմնելու նախաձեռնությունը «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրով Արևածագի դպրոցի ՆԶՊ առարկայի ուսուցիչ Զորայր Հարությունյանինն է, ում գաղափարը կյանքի են կոչել դպրոցի աշակերտներն ու անձնակազմը:
Արևածագի դպրոցն ունի 126 աշակերտ: Դպրոցականները բաց հրաձգարանում հնարավորություն կստանան անցկացնել ռազմագիտության դասաժամերի գործնական պարապմունքները, ինչը կնպաստի զինվորական պատրաստության ուղղությամբ աշակերտների գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
Հրաձգարանը բաց կլինի նաև նրանց համար, ովքեր ցանկություն կունենան կատարելագործել կրակային պատրաստության իրենց գիտելիքները:
Միջոցառման ավարտին դպրոցի աշակերտները հանդես եկան ցուցադրական ելույթով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:44:11