Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպիտակի բժշկական կենտրոնը համալրվել է գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆիկ սարքով

Սպիտակի բժշկական կենտրոնը համալրվել է գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆիկ սարքով 22.02.2023

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր Սպիտակի բժշկական կենտրոնում ներկա են գտնվել համակարգչային տոմոգրաֆիկ կաբինետի հանդիսավոր բացման արարողությանը: «Սիմենս» գերմանական ընկերության համակարգչային տոմոգրաֆիկ սարքը ձեռք է բերվել բժշկական կենտրոնի միջոցներով՝ տնօրեն Վարդուհի Սիսակյանի նախաձեռնությամբ: Այն ժամանակակից չափորոշիչների համապատասխանող սարքավորում է, որի առավելություններից է նաև այն, որ ավելի կարճ ժամանակամիջոց է պահանջում հետազոտությունների համար, ինչպես նաև՝ քիչ կոնտրաստ նյութ, փոքր է ճառագայթման չափաբաժինը և կարող է հետազոտել մինչև 230 կգ քաշ ունեցող բուժառուներին: Կարևոր է նաև, որ հետազոտությունները կիրականացնեն 10 և ավելի տարիների փորձառություն ունեցող, բարձր որակավորմամբ մասնագետները:

Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի Լոռու մարզային մրցաշարը

Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի Լոռու մարզային մրցաշարը 20.02.2023

Փետրվարի 18-19-ը Վանաձորում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի Լոռու մարզային մրցաշարը, որին մասնակցել է ընդհանուր առմամբ 191 մարզիկ՝ Լոռու մարզի տարբեր համայնքներից: Մրցաշարի կազմակերպչական աշխատանքներն իրականացրել է Լոռու մարզպետարանը՝ Լոռու մարզի սեղանի թենիսի ֆեդերացիայի հետ համատեղ՝ ի դեմս Լոռու մարզի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Լոռու մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանի: Ողջունելով ներկաներին՝ Է. Կոստանյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից բարի երթ է մաղթել մրցաշարի մասնակիցներին:

2023 թ.-ին Լոռու մարզում կհիմնանորոգվի 109.8 կմ երկարությամբ ճանապարհ՝  14.8 միլիարդ դրամ արժեքով

2023 թ.-ին Լոռու մարզում կհիմնանորոգվի 109.8 կմ երկարությամբ ճանապարհ՝ 14.8 միլիարդ դրամ արժեքով 17.02.2023

Լոռու մարզում 2023 թ.-ին նախատեսված ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 14.8 մլրդ դրամ, որով նախատեսվում է հիմնանորոգել ընդհանուր 109.8 կմ երկարությամբ ճանապարհ: Նախատեսվում են հետևյալ ճանապարհաշինական ծրագրերը՝ 1. Կմեկնարկի Մ6՝ Վանաձոր – Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը: 2023 թ.-ի ծրագրային արժեքը կազմում է 1.245 մլրդ դրամ: Կապալառու կազմակերպություններն են «Հորիզոն-95» ՍՊԸ-ն, «ԱԱԲ ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ-ն և «Սուարդի» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի իտալական կազմակերպությունը:

Մեկնարկում է զարգացման նոր ծրագիր Լոռու մարզի համար

Մեկնարկում է զարգացման նոր ծրագիր Լոռու մարզի համար 17.02.2023

2023 թ.-ից Հայաստանում մեկնարկել է «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» (SIGMA) ծրագիրը: Այն ուղղված կլինի գյուղատնտեսության, ագրովերամշակման և զբոսաշրջության ոլորտների զարգացմանը՝ հաջողված ծրագրային առաջարկների ֆինանսավորման միջոցով և կիրականացվի Լոռու, Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում: Այսօր Լոռու մարզպետարանում ներկայացվեցին ծրագրի մանրամասները:

Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը

Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը 15.02.2023

Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որը վարում էր մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Վերջինս, ողջունելով հանձնաժողվի անդամներին, նշեց, որ պետական և հասարակական կառույցների, ինչպես նաև հանրության կողմից բարձր է գնահատվում հանձնաժողվի աշխատանքը, ընդգծվում է իրականացված ծրագրերի արդյունավետությունը, ինչը շատ ողջունելի է: Նա նաև մարզի ղեկավարի անունից շնորհակալություն հայտնեց հանձնաժողվի անդամներին ներդրած ջանքների համար:

Հրդեհից տուժած ընտանիքների խնդիրը Լոռու մարզպետարանի օրակարգում է

Հրդեհից տուժած ընտանիքների խնդիրը Լոռու մարզպետարանի օրակարգում է 15.02.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը հերթական հանդիպումն ունեցավ Փամբակ համայնքի Բազում բնակավայրում այս տարեսկզբին հրդեհի հետևանքով այրված փայտաշեն բազմաբնակարան շինության անօթևան մնացած յոթ ընտանքների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, Բազում բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Ծատուրյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-20 17:35:20