Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի համայնքների ղեկավարները շարունակում են հանդես գալ տարեկան ամփոփիչ հաշվետվություններով. Թումանյան

Մարզի համայնքների ղեկավարները շարունակում են հանդես գալ տարեկան ամփոփիչ հաշվետվություններով. Թումանյան 27.02.2023

Այսօր Թումանյան համայնքի 2022 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանին, մարզպետարանի պաշտոնյաներին, ավագանու անդամներին, համայնքային ենթակայության հիմնարկների և քաղհասարակության ներկայացուցիչներին, համայնքի ակտիվ բնակիչներին ներկայացրել է համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը՝ անդրադառնալով հաշվետու տարում կյանքի կոչված և 2023թ. նախատեսված ծրագրերին:

Ոստիկանություն, համայնք և անտառտնտեսություններ համագործակցության միջոցով հնարավոր կլինի էականորեն նվազեցնել ապօրինի անտառահատումները

Ոստիկանություն, համայնք և անտառտնտեսություններ համագործակցության միջոցով հնարավոր կլինի էականորեն նվազեցնել ապօրինի անտառահատումները 24.02.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Զաքարյանի, ոստիկանության ներկայացուցիչների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի անտառտնտեսությունների մասնաճյուղերի ղեկավարների մասնակցությամբ: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով հրավերին օպերատիվ կերպով արձագանքնելու համար՝ մարզի ղեկավարը նշել է, որ նմանատիպ հանդիպումներն այսուհետ պարբերական բնույթ են կրելու՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ և համակարգված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել՝ ապօրինի անտառահատումների դեպքերը նվազագույնի հասցնելու կամ բացառելու:

Սպիտակ  խոշորացված համայնքի բնակավայրերի անապահով ընտանիքների 252 երեխաների տրամադրվել են ձմեռային բաճկոններ և կոշիկներ

Սպիտակ խոշորացված համայնքի բնակավայրերի անապահով ընտանիքների 252 երեխաների տրամադրվել են ձմեռային բաճկոններ և կոշիկներ 24.02.2023

Լոռու մարզպետարանի և Սպիտակի համայնքապետարանի հետ համագործակցությամբ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից Սպիտակ խոշորացված համայնքի բնակավայրերի անապահով ընտանիքների 252 երեխաների տրամադրվել են ձմեռային բաճկոններ և կոշիկներ։ Լոռու մարզպետարանի և «Դիակոնիայի» միջև 2022 թվականին ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն հիմնադրամը, Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ, բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացնում մարզում՝ նպաստելով բնակչության սոցիալական խնդիրների մեղմմանը:

Լոռու մարզում կիրականացվեն անտառապատման,  անտառվերականգնման աշխատանքներ

Լոռու մարզում կիրականացվեն անտառապատման, անտառվերականգնման աշխատանքներ 24.02.2023

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը Լոռու և Սյունիքի մարզերում իրականացնում են «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը: Այսօր ծրագրի համակարգող Ներսես Կյուրինյանը Լոռու մարզպետարանում ներկայացրեց իրականացվող ծրագրի մանրամասները:

Լոռու մարզպետարանին կհատկացվի ավելի քան 49 միլիոն դրամ ավարտին հասցված սուբվենցիոն ծրագրերի կատարողականների վճարումների նպատակով

Լոռու մարզպետարանին կհատկացվի ավելի քան 49 միլիոն դրամ ավարտին հասցված սուբվենցիոն ծրագրերի կատարողականների վճարումների նպատակով 23.02.2023

Այսօր ՀՀ Կառավարության նիստում կայացված համապատասխան որոշմամբ Լոռու մարզպետարանին կհատկացվի 49 միլիոն 827 հազար դրամ՝ Լոռու մարզում 2021-2022 թվականներին հաստատված և այս տարի ավարտին հասցված 3 ծրագրերի կատարողականների վճարման նպատակով: Այդ ծրագրերն են՝ Սպիտակ համայնքի Սարահարթի 10-րդ, 15-րդ և 16-րդ փողոցների ոռոգման համակարգի կառուցում (20 միլիոն 818 հազար դրամ),

Հանրային քննարկում՝ Սպիտակի համայնքապետարանում

Հանրային քննարկում՝ Սպիտակի համայնքապետարանում 22.02.2023

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Մհեր Խեչումյանը Սպիտակի համայնքապետարանում ներկա են գտնվել Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան և 2022 թվականի հաշվետու տարում 2022-2027 թվականների համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկմանը։ Քննարկումը վարել է համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը։ Հանրային լսմանը մասնակցել են Սպիտակի համայնքապետարանի պաշտոնյաներ, Սպիտակ համայնքի ավագանու անդամներ, շահագրգիռ այլ անձինք։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-20 17:35:20