Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն 14.12.2021
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և պատասխանատու պաշտոնյաներ: Քննարկվեցին առանցքային հարցեր մարզում իրականցվող միջազգային ու տեղական ծրագրերի, գյուղատնտեսական ցուցանիշների, քաղաքաշինության, սոցիալական, առողջապահական, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող 2021թ.-ի սուբվենցիոն ծրագրերի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ և այլն։
«Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի». հարգանքի տուրք երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին 07.12.2021
Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակում` 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ՝ նախագահությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ աղետի անմեղ զոհերի: Արարողությանը ներկա էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանը, նորընտիր ավագանու անդամներ, պաշտոնատար անձինք:
Լոռու մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ արժանացել են պարգևների 02.12.2021
ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության, բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ունեցած աջակցության համար Լոռու մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ արժանացել են պարգևների:
Ի գիտություն զանգվածային լրատվության միջոցների 01.12.2021
Առաջնորդվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 333-Ն որոշման 2-րդ կետը, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզպետի նոյեմբերի 9-ի 2011թ., թիվ 373-Ն որոշումը Լոռու մարզպետարանում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ն իրականացնում է Լոռու մարզպետարանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում։
Բասկետբոլի աղջիկների առաջնություն՝ նվիրված զոհված զինծառայողների հիշատակին 01.12.2021
Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի նախաձեռնությամբ և Լոռու մարզպետարանի աջակցությամբ նոյեմբերի 29-30-ն անցկացվեց Լոռու մարզի հիմնական դպրոցների երկօրյա բասկետբոլի աղջիկների առաջնություն՝ նվիրված զոհված զինծառայողների ու մասնավորապես՝ թիվ 6 դպրոցի սան հանդիսացող հերոսների հիշատակին: Առաջնությանը մասնակցում էին Վանաձորի թիվ 1, թիվ 3, թիվ 4, թիվ 6, թիվ 8, թիվ 22, թիվ 23, թիվ 30 և Տաշիրի թիվ 2 դպրոցի թիմերը: Առաջնության փակման արարողությանը ներկա գտնվեցին փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, բաժնի մասնագետ Ռուբեն Մխիթարյանը:
Դարպաս համայնքում տուֆով սալարկվել է 900 գծամետր ճանապարհ 01.12.2021
Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող Դարպասի ներհամայնքային ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներն օրերս ավարտվեցին, և այսօր պաշտոնապես բացվեց ճանապարհը: Բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Դարպասի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ալոյանը, ծրագրի պատասխանատուներ, համայնքի բնակիչներ: