Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի և ՌԴ Սամարայի շրջանի միջև համագործակցության շրջանակներում անցկացվեց առցանց քննարկում

30.03.2023

Լոռու մարզի և Սամարայի շրջանի միջև համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ հերթական առցանց հանդիպումը, որին մասնակցում էին Լոռու մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Լոռու մարզը ներկայացնում էր մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Սամարայի շրջանը՝ Սամարայի մարզի ղեկավարի տեղակալ Նատալի Կատինան:
Գ. Ասրյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից ողջունելով Սամարայի գործընկերներին, կարևորեց ՌԴ և ՀՀ քաղաքների ու մարզերի միջև սերտ բարեկամությունը և հույս հայտնեց, որ գործակցության արդյունքում մի շարք ոլորտներ կակտիվանան: Այս հարցում մարզպետարանը պատրաստ է ներդնելու առավելագույն ջանքեր: Մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը նշեց, որ երկու կողմերի մասնավոր ընկերությունների միջև տարբեր բնագավառներում կապերի ստեղծումը և ներդրումային նոր ծրագրերը կնպաստեն տարբեր ոլորտների զարգացմանը:
Ն. Կատինան նունպես վստահություն հայտնեց, որ առևտրատնտեսական տեսանկյունից համագործակցությունը երկուստեք փոխշահավետ կլինի:
Կողմերը հանգամանալի քննարկեցին զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, առողջապահության, կրթության ոլորտներում գործակցելու և այս ուղղություններով փորձի փոխանակման հեռանկարները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխանակվել գործնական առաջարկությունների փաթեթներով, և հստակեցնել պատվիրակությունների փոխադարձ այցերի և կազմակերպվելիք գործնական հանդիպումների ու մշակութային միջոցառումների ժամանակացույցերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17