Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում ուսումնասիրվում են երկրաշարժի հետևանքով առաջացած խնդիրները

Վանաձորում ուսումնասիրվում են երկրաշարժի հետևանքով առաջացած խնդիրները 16.02.2022

Փետրվարի 13-ին ՀՀ մի շարք բնակավայրում, այդ թվում և Վանաձոր համայնքում գրանցված ուժգին երկրաշարժից հետո շուրջ 40 ահազանգ է հնչեցվել բնակիչների կողմից՝ հատկապես վթարային շենքերում ավելացած ճաքերի և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ։ Լոռու մարզպետի հանձնարարությամբ երկրաշարժի հետևանքների ուսումնասիրման նպատակով Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետական բաժնի պետ Լևոն Հախինյանը, Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը, Լոռու մարզի սեյսմիկ ծառայության փորձագետ Ռազմիկ Աթաբեկյանը և այլ պատասխանատու պաշտոնյաներ այսօր ահազանգերի հետքերով շրջայց կատարեցին Վանաձորի Բազում թաղամասի մի շարք վթարային շենքերում, տեղում ծանոթացան երկրաշարժի հետևանքով ծագած խնդիրներին, զրուցեցին բնակիչների հետ։

Մենք ընկանք, որ դուք հաղթեք․ հուշ-ցերեկույթ Վանաձորի  թիվ 5 դպրոցում

Մենք ընկանք, որ դուք հաղթեք․ հուշ-ցերեկույթ Վանաձորի թիվ 5 դպրոցում 09.02.2022

Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի Փառքի սրահում բացված նոր անկյունը գալիք սերունդներին կպատմի արցախյան երկրորդ պատերազմում հերոսացած դպրոցի տասը սաների մասին: Անկյունի բացման հուշ-ցերեկույթին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, դպրոցի ուսուցչական անձնակազմը, աշակերտնեը, զոհված հերոսների հարազատներն ու ընկերները։

Միջոցառում՝ նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին և ՌԴ դիվանագիտական աշխատողի օրվան

Միջոցառում՝ նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին և ՌԴ դիվանագիտական աշխատողի օրվան 09.02.2022

Այս տարի նշվում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, իսկ փետրվարի 10-ը Ռուսաստանի Դաշնությունում տոնվում է՝ որպես Դիվանագիտական աշխատողի օր։ Այս կապակցությամբ միջոցառում էր կազմակերպվել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող Պուշկինի լեռնանցքի աղբյուր-հուշարձանի մոտ։ Միջոցառմանը ներկա էին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Գյումրու Ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանեվը, պատասխանատու պաշտոնյաներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և հյուրեր:

Մարզի ղեկավարը ճանաչողական այցով եղավ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում և Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում

Մարզի ղեկավարը ճանաչողական այցով եղավ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում և Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում 08.02.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեց Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ և Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր: Մարզի ղեկավարին էր միացել ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը: Պաշտոնյաները ընկերությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջեցին արտադրական տարածքներում, ծանոթացան իրականացվող աշխատանքներին, եղան նաև Թեղուտի հանքավայրում:

Լոռու մարզը կունենա զբոսաշրջության զարգացման ռազմավարական ծրագիր

Լոռու մարզը կունենա զբոսաշրջության զարգացման ռազմավարական ծրագիր 04.02.2022

Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ն Եվրոպական միության աջակցությամբ իրականացրել է Քաղաքացիների ձայնը և գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում ծրագիրը, որի շրջանակներում, մասնագետների ուսումնասիրությունների հիման վրա, մշակվել է Լոռու մարզում զբոսաշրջության զարգացման ռազմավարական առաջարկ ուղեցույց։ Ծրագրի նպատակն է օգնել ՏԻՄ-երին հասկանալու համայնքների ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները տուրիզմը համայնքներում զարգացնելու համար։

Լոռու մարզպետարանի և «Հույս Հայաստանի համար» կազմակերպության համագործակցությունը կնշանավորվի նոր ծրագրերի իրականացմամբ

Լոռու մարզպետարանի և «Հույս Հայաստանի համար» կազմակերպության համագործակցությունը կնշանավորվի նոր ծրագրերի իրականացմամբ 03.02.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» մարդասիրական ասոցիացիայի նախագահ Սերժ Քուրքդջյանին, կազմակերպության քարտուղար Ֆրանկ Գարաբեդյանին և կազմակերպության հայաստանյան գործընկեր Սարգիս Մարկոսյանին: Ողջունելով հյուրերին՝ մարզպետն իր երախտագիտությունը հայտնեց ասոցացիայի ներկայացուցիչներին մարզին շարունակաբար աջակցելու համար: -Ֆրանսիան մեզ՝ հայերիս համար շատ հոգեհարազատ երկիր է։ Մենք պատրաստակամ ենք շարունակել գործակցել Ձեզ հետ տարբեր ծրագրերի շուրջ և աջակցել իրականացվող աշխատանքներին,-ասաց նա։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 12:16:36