Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ցերեկույթ՝ նվիրված Սերգեյ Հարությունյանի ծննդյան 70-ամյակին

04.05.2023

Լոռու մարզային գրադարանում անցկացվեց ՎՊՀ արվեստի և սպորտի ամբիոնի պրոֆեսոր, «Բիայնա» երգչախմբի խմբավար Սերգեյ Հարությունյանի ծննդյան 70-ամյակին նվիրված ցերեկույթ։ Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, հյուրեր։
Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց խմբավարի կյանքին, գործունեությանը, հնչեցին շնորհավորանքներ և գնահատանքի խոսքեր։
Հովհաննես Ավետիսյանն իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհավորեց հոբելյարին՝ բարձր գնահատելով պրոֆեսորի վաստակը և շնորհակալություն հայտնելով երկար տարիների գիտամանակավարժական գործունեության համար։
Լոռու մարզում երգչախմբային արվեստի պահպանման, զարգացման և սերունդների գեղագիտական ճաշակի ձևավորման ու դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի և անձնվեր աշխատանքի համար փոխմարզպետը մարզպետ Արամ Խաչատրյանի կողմից Սերգեյ Հարությունյանին հանձնեց շնորհավորագիր և նվեր։
Միջոցառումն ուղեկցվում էր երաժշտական կատարումներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55