Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզը բարձր մակարդակով ներկայացավ «Ճանաչիր Հայաստանը»  զբոսաշրջային ցուցահանդեսին

Լոռու մարզը բարձր մակարդակով ներկայացավ «Ճանաչիր Հայաստանը» զբոսաշրջային ցուցահանդեսին 29.05.2023

Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ` մայիսի 27-ին և 28-ին Երևանի Խաչքարերի պուրակում անցկացվեց «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ամենամյա ցուցահանդեսը, որին մասնակցեց նաև Լոռու մարզը: Միջոցառման Լոռու մարզի աշխատանքները համակարգել, մշակել և իրականացրել էր Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինը՝ «ՔՈԱՖ Սմարթ» կենտրոնի և «Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Մարզն առանձին տաղավարով ներկայացավ իր զբոսաշրջային հնարավորություններով, խոհանոցով, մարզի արտադրանքով, մշակութային կոլորիտով՝ առաջնային նպատակ ունենալով մեծապես նպաստել մարզում գործող զբոսաշրջային բիզնեսների ներկայացվածությանը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 25.05.2023

Հարգելի՛ լոռեցիներ, «ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2023» մրցաշարը ֆուտզալ և սեղանի թենիս մարզաձևերից կանցկացվի 2023թ. հունիսի 6-ից 11-ն ընկած ժամանակահատվածում՝ Վանաձորում: Այն նպատակ ունի մասսայականացնելու և զարգացնելու նշված մարզաձևերը և նպաստելու ազգաբնակչության առողջ ապրելակերպին: Ֆուտզալի «ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2023» մրցաշարն կանցկացվի 1 փուլով, որին կմասնակցեն համայնքներում հաղթած թիմերը, թիմեր մարզում գործող հիմնարկ-ձեռնարկություններից։ Հայտերը պետք է վավերացված լինի մասնակից կազմակերպության կողմից: Հիմնարկ - ձեռնարկությունների դեպքում թիմերի խաղացողները պետք է լինեն տվյալ ձեռնարկության աշխատակիցներ /առնվազն 3 ամիս/:

 Հայտարարություն

Հայտարարություն 25.05.2023

Հունիսի 10-ին ժամը 12.00-18.00 Լոռու մարզպետարանի աջակցությամբ և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախաձեռնությամբ կանցկացվի «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսաապահովման միջոցառումների խթանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հիմնադրված բիզնեսների ցուցահանդես-տոնավաճառը։ Միջոցառմանը կմասնակցեն ծրագրի շուրջ 70 շահառուներ։ Ցուցահանդես-տոնավաճառը կխթանի շահառուների ինքնազբաղվածությանը, կնպաստի նորաստեղծ բիզնեսների սոցիալական ակտիվացմանը։

«Ազգային արահետ» ծրագիրը կանցնի նաև Լոռու մարզով․ փոխմարզպետը հանդիպել է ծրագրի ղեկավարներին

«Ազգային արահետ» ծրագիրը կանցնի նաև Լոռու մարզով․ փոխմարզպետը հանդիպել է ծրագրի ղեկավարներին 25.05.2023

Հայաստանում կստեղծվի «Ազգային արահետ», որը կձգվի Ախթալայից մինչև Մեղրի և կանցնի երկրի 108 գյուղերով։ Քայլուղու երկարությունը կկազմի 954 կմ, որից 354 կմ կանցնի Լոռու մարզի տարածքով։ «Ազգային արահետ» նախագծի հետ կապված մի շարք հարցերի քննարկման նպատակով այսօր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը հյուրընկալել է «HIKEArmenia» ՀԿ-ի տնօրեն Արտակ Քոսյանին և Հայաստանի «Ազգային արահետ» նախագծի մենեջեր Արաքսի Սահակյանին։ Քննարկմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Էդգար Հախվերդյանը։ Լոռու փոխմարզպետը իր և մարզի ղեկավարի անունից շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար և պատրաստակամություն հայտնեց հնարավորության սահմաններում աջակցելու աշխատանքների ընթացքին։

Իրազեկման արշավ՝ «Երեխայի իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում» թեմայով

Իրազեկման արշավ՝ «Երեխայի իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում» թեմայով 24.05.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած «Երեխայի իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում» իրազեկման արշավի շրջանակում Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը կազմակերպել էր «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» խորագիրը կրող քայլարշավ։ Կենտրոնի սաները, ծնողներն ու աշխատակիցները անցորդներին իրազեկման թերթիկներ էին բաժանում ու պաստառներով ներկայացնում հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները։ Արշավի նպատակը հաշմանդամություն ունեցող երեխաների հավասար իրավունքների ապահովումն է, իրավագիտակից սերունդ կրթելը։

Մարզի երկաթուղային գծանցերում երթևեկության անվտանգության կանոնների իրազեկման միջոցառում է անցկացվել

Մարզի երկաթուղային գծանցերում երթևեկության անվտանգության կանոնների իրազեկման միջոցառում է անցկացվել 24.05.2023

Լոռու մարզպետարանի և Պարեկային ծառայության հետ համատեղ Հարավկովկասյան երկաթուղին այսօր իրազեկման ակցիա է իրականացրել մարզի երկաթուղային գծանցումներում։ Երկաթուղում ավտոտրանսպորտային միջոցների և հետիոտների մասնակցությամբ վթարային պատահարները կանխելու նպատակով իրականացված ակցիայի շրջանակներում տրանսպորտային միջոցների վարորդներին բաժանվել են անվտանգ հատման կանոնների վերաբերյալ տեղեկատվական նյութեր՝ բացատրելով առավել հաճախ պատահող վթարային իրավիճակներից խուսափելու համար վարորդների պարտականությունները։ Ակցիային մասնակցում էին Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանը, Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրենի խորհրդական Ռաֆիկ Սեխլեյանը, երկաթուղու «Վանաձոր» գծային-կայարանային միավորման պետ Սերյոժա Մկրտչյանը, երկաթուղու անվտանգության ծառայության մասնագետներ և Պարեկային ծառայության աշխատակիցներ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-20 17:35:20