Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փամբակ համայնքում անց է կացվել նախադեպը չունեցող «Փամբակ resource ֆեստը»

26.06.2023

Փամբակ համայնքի Բազում բնակավայրում համայնքապետարանի կողմից, բարեգործական նախաձեռնությունների հեղինակ Լիլիա Աբրահամյանի հետ համագործակցությամբ, կազմակերպվել էր «Փամբակ resource ֆեստը»։
Միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի հետ համատեղ:
Փառատոնին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության պատասխանատու Մայքլ Հայեսին, դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի ծրագրերի համակարգող Անի Մելքումյանը, Կանզասի ազգային գվարդիայի նվագախումբը։
Ողջույնի խոսքով հանդես են եկել Հովհաննես Ավետիսյանը, Բազում բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Ծատուրյանը, Գուգարաց թեմի հոգևոր հովիվ Տեր Սողոմոն քահանա Առաքելյանը, Կանզասի ազգային գվարդիայի նվագախմբի ղեկավար Ջեյմս Ուոքերը։
Իր խոսքում Հ. Ավետիսյանը նշել է, որ փառատոնը իրավամբ նախադեպը չունեցող իրողություն է խոշորացված համայնքների կյանքում և մեծ հնարավորություն' համայնքը ներկայացնելու իր ողջ ներուժով և հզորությամբ։Նա բարձր է գնահատել համայնքը նման կերպ հանրության լայն շերտերին ներկայացնելու գաղափարը։
-Լիահույս ենք, որ «Փամբակ resource ֆեստը» կրելու է շարունակական բնույթ և յուրաքանչյուր տարի համայնքը ներկայանալու է առավել հզորացած,֊ասել է Հ. Ավետիսյանը։
Լիլիա Աբրահամյանը, անդրադառնալով միջոցառման ստեղծման նախապատմությանը, ասել է.
֊Միտքը ծնվել է այն պահից, երբ Կանզաս համայնքի նվագախումբը առաջարկել է համերգ տալ այստեղ, ու ի պատիվ Փամբակի համայնքապետ Ս. Կոստանդյանի և Բազում վարչական բնակավայրի ղեկավար Ա. Ծատուրյանի՝ ծնվել է նաև այս համախմբված միջոցառումը։
Փառատոնի ընթացքում ներկայացել են համայնքում գործող սպասարկման ոլորտի խոշոր և միջին բիզնեսներ, հագուստի և սննդի արտադրամասեր, անհատներ, ովքեր հաջողել են գյուղատնտեսության, անասնապահության, մեղվաբուծության և ձկնաբուծության, ինչպես նաև սպորտի, մշակույթի և արվեստի բնագավառներում։
Փառատոնի ընթացքում ներկայացել են շուրջ 50 սպասարկման, արտադրական օբյեկտներ և անհատ ձեռնարկատերեր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42