Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղային կրոսավազքի սիրողական մրցաշար 11.10.2022
2022 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ն Փարաքար-Էջմիածին մայրուղում (Արմավիրի մարզ) անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղային կրոսավազքի սիրողական մրցաշար: Հայտը ներկայացնել մինչև 2022 թվականի հոկտեմբերի 20-ը ներառյալ (էլ. հասցե՝ sergey.abrahamyan@escs.am)։ Մեկնարկը՝ 1-ին տարիքային խմբի համար (2 կմ, աղջիկներ և տղաներ), Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտակա տարածքից: Մեկնարկը՝ 2-րդ, 3-րդ տարիքային խմբերի համար (10 կմ, կանայք, տղամարդիկ), աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները, միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ՝ (Փարաքարի համայնքապետարանի մերձակա տարածքից):
«Գրադարանավարի օրվա» կապակցությամբ պարգևատրվել են մարզի մի խումբ գրադարանավարներ 10.10.2022
«Գրադարանավարի օրվա» կապակցությամբ Լոռու մարզպետարանում հյուրընկալվել էին մի խումբ վաստակաշատ գրադարանավարներ: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից նրանց շնորհավորել է փոխմարզպետ Գոռ Ասրյանը՝ արժևորելով գրադարանավարի մեծագույն ներդրումը արժեքավոր գրականության պահպանման ու հատկապես` երեխաների շրջանում գրքերի նկատմամբ սեր արթնացնելու գործում: - Հարգարժա՛ն գրադարանավարներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ: Ձեր գործն արժանի է բարձր գնահատանքի: Շարունակե՛ք ձեր նպաստը բերել կիրթ ու հայեցի սերունդ դաստիարակելու անչափ կարևոր և պատասխանատու գործին: Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ -, մասնավորապես ասել է Գ. Ասրյանը:
Անցկացվեց «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երրորդ ամենամյա համաժողովը 10.10.2022
Լոռու մարզի ՔՈԱՖ սմարթ կենտրոնում արդեն երրորդ անգամ անցկացվեց «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով համաժողովը, որի ընթացքում Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից ժամանած ձեռներեցները ներկայացրեցին իրենց կողմից մատուցվող ծառայություններն ու արտադրանքը, հանդես եկան նոր բիզնես գաղափարներով։ Համաժողովը կազմակերպել էր «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ)՝ համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Լոռու մարզպետարանի և այլ գործընկեր կառույցների հետ։
Վանաձորի տարեցների տան բակում բարերարների պատվին հուշքար տեղադրվեց 10.10.2022
Տարեցների միջազգային օրվա միջոցառումների շրջանակներում Հայ Օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի նախաձեռնությամբ հանդիսավորությամբ բացվեց Վանաձորի տարեցների տան երկարամյա բարերարներ Գէորգ և Սիրվարդ Գարամանուկներին նվիրված հուշաքար: Հուշաքարի բացման արարողությանը ներկա էին Հայ Օգնության ֆոնդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը, «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էդիկ Կարապետյանը, Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, ոլորտի ներկայացուցիչներ, Վանաձորի տարեցների տան բարեկամներ, հյուրեր:
Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Մեծավան բնակավայրում տեղի է ունեցել «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի «Երեմյան ֆարմ» նոր կառուցվող անասնաբուծական համալիրի հիմքում «Ժամանակի պարկուճով» առաջին քարե բլոկի տեղադրումը, որով և մեկնարկել են ֆերմայի շինարարական աշխատանքները։ Ներդրումային այս ծրագրի ընդհանուր արժեքը 31 մլն ԱՄՆ դոլար է: Մարզի և մասնավորապես խոշորացված համայնքի համար այս չափազանց կարևոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարար Արման Խոջոյանը, Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, Եվրասիական զարգացման բանկի (EDB) Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանը, Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, մարզպետարանի պաշտոնյաներ:
«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» 07.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երախաների հատուկ ստեղծագործական կենտրան» ՊՈԱԿ-ը 2022 թ. իրականացնում է «ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը: Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը: