Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆ
30.01.2024
Հարգելի՛ քաղաքացիներ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը փետրվարի 6-ին և փետրվարի 23-ին Լոռու մարզպետարանում կանցկացնի քաղաքացիների ընդունելություն:
Ընդունելությանը մասնակցելու համար քաղաքացիները կարող են աշխատանքային օրերին, ժամը՝ 10։00-17։00-ը, նախապես հերթագրվել՝ զանգահարելով մարզպետի օգնական Տիգրան Խաչատրյանին՝ 0322-4-35-33 հեռախոսահամարով։
Մարզպետ Արամ Ղազարյանը քաղաքացիների ընդունելություն կանցկացնի նաև մարզի տարածաշրջաններում: Ընդունելության օրերի մասին լրացուցիչ կտեղեկացվի:



