Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ստեփանավանում հատիկընդեղենի արտադրության, հավաքման և փաթեթավորման նոր կենտրոն է բացվել 20.10.2022
Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և գործընկերները պաշտոնապես բացել են «Լոռվա հատիկ» հատիկընդեղենի արտադրության, հավաքման և փաթեթավորման նոր կենտրոնը: Այս նախաձեռնությունն իրականացվում է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (ԵՄ-ԿԳՆՀ) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը։
Կայացավ ռազմամարզական խաղերի Լոռու մարզային փուլը 20.10.2022
2022թ. հոկտեմբերի 18-ին Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցում և թիվ 5 ավագ դպրոցում կայացավ ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացվող նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի Լոռու մարզային փուլը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՆԹՈՐՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ 18.10.2022
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ իրականացվող «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում հայտարարում է մենթորների ներգրավման մրցույթ։ ՀՄԿ կողմից իրականացվող «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի նպատակն է մենթորական շարունակական աջակցության միջոցով նպաստել հանրակրթական դպրոցների մանկավարժների կարողությունների զարգացմանը՝ նպաստելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների լիարժեք ներառմանն ու կրթության արդյունավետ կազմակերպմանը:
Սպիտակի բժշկական կենտրոնում հյուրընկալվել է Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը 18.10.2022
Այսօր Սպիտակի բժշկական կենտրոնում Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտին: Նրան ուղեկցել են Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը, ՀՀ Արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանը:
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին և կատարված աշխատանքների որակին ծանոթանալու նպատակով այսօր մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանի, մարզպետարանի և համայնքապետարանների պաշտոնյաների հետ եղել է Ստեփանավան և Լոռի բերդ խոշորացված համայնքներում։ Այցի շրջանակներում փոխմարզպետը ծանոթացել է բնակավայրերում իրականացվող ծրագրերի ընթացքին, տվել մի շարք հանձնարարականներ։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչներն այսօր Լոռու մարզպետարանում հանդիպումներ են ունեցել մարզի զբոսաշրջության ոլորտի պետական ու մասնավոր հատվածի շահագրգիռ կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Զբոսաշրջության կոմիտեի պետի տեղակալ Սուսաննա Հակոբյանը և խորհրդական Նարինե Սիմոնյանը ներկայացրել են կոմիտեի հիմնական գործառույթները, ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, միջոցառումները, զբոսաշրջության քաղաքականությունը, միջազգային համագործակցությունները և ոլորտի առաջխաղացման տեսլականը։ Նրանք նշել են, որ մինչև տարեվերջ նախատեսվում է շրջանառության մեջ դնել «Զբոսաշրջության մասին» նոր օրենքը, որով ոլորտն ավելի վերահսկելի կդառնա։