Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

09.02.2024

Այսօր Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ անց է կացվել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություններով, ներկայացրել են ընթացքի մեջ գտնվող և առաջիկայում մեկնարկող ծրագրերը, ընթացիկ խնդիրները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքաշինության և ճանապարհաշինության ոլորտներում իրականացվող կապիտալ և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, հակահամաճարակային իրավիճակին և իրականացվող պատվաստումային գործընթացին, գյուղատնտեսությանը և շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող հարցերին, կրթության բնագավառում իրականացվող ընթացիկ ծրագրերին, արտաքին կապերի և միջազգային հարաբերությունների հետ կապված, առաջիկայում նախատեսվող և ընթացքի մեջ գտնվող նեդրումային ծրագրերին, սեփական եկամուտների հավաքագրմանը, միջնաժամկետ ծախսային ծրագրերին և այլն:
Մարզի ղեկավարին ներկայացվել է նաև ամփոփ տեղեկատվություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում ապաստան գտած քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագրերի վերաբերյալ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Ա. Ղազարյանը հանձնարարել է.
 Ամենշաբաթյա կտրվածքով այցելել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին, հաղորդակից դառնալ նրանց խնդիրներին: Տեղեկատվություն ներկայացնել ցուցաբերված աջակցության ծրագրերի վերաբերյալ, այդ թվում նաև՝ հասարակական և միջազգային կառույցների կողմից:
 Հետևողական աշխատանքներ իրականացնել մարզում ներդրումային միջավայր ձևավորելու և ներդրումային ծրագրեր ներգրավելու նպատակով: Մեծ ուշադրություն դարձնել մարզի զբոսաշրջային պոտենցիալի լիարժեք բացահայտմանը:
 Խիստ վերահսկողություն սահմանել միջպետական, հանրապետական, տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները սպասարկող կապալառու ընկերությունների կողմից ձմեռային սպասարկման աշխատանքների նկատմամբ:
 Ամենօրյա ռեժիմով հետևել կապիտալ և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մարզում իրականացվող քաղաքաշինական աշխատանքների ընթացքին՝ առանձնահատուկ ուշադրության արժանացնելով «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրով դպրոցներում և մանկապարտեզներում իրականացվող շինաշխատանքները:
 Խստորեն հետևել կապիտալ և սուբվենցիոն ծրագրերով կառուցված և կառուցման փուլում գտնվող ճանապարհաշինական աշխատանքներին՝ բացառելով ցանկացած անորակ աշխատանք: Ամենշաբաթյա կտրվածքով ներկայացնել հաշվետվություն:
 Վերահսկողություն սահմանել 2024թ. համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերի փաստաթղթային փաթեթների նկատմամբ՝ դրանք, առանց թերությունների, ՀՀ ՏԿԵ նախարարություն ուղարկելու նպատակով:
 Կառուցված և շահագործման հանձնված, ինչպես նաև կառուցված և դեռևս շահագործման չհանձնված դպրոցներում և մանկապարտեզներում իրականացնել ստուգայցեր, խստագույնս հետևել կրթական հաստատություններում գույքի պահպանմանը և խնամքին։
 Շարունակական աշխատանք տանել համայնքների հետ՝ վերջիններիս կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետներում միջնաժամկետ ծախսային ծրագրերը հաստատելու նպատակով։
-Մարզում իրականացվող ցանկացած ծրագիր պետք է լինի մեր վերահսկողության տակ, և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներն ուղիղ պատասխանատվություն են կրում այդ ծրագրերի հաջող ընթացքի համար,-ասել է մարզի ղեկավարը:
Քննարկվել են ընթացիկ այլ հարցեր ևս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27