Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարն այցելել է «ՈՄԱ ՎԱՆԱՁՈՐ» ռազմահայրենասիրական ՀԿ, հետևել պարապմունքների ընթացքին

Մարզի ղեկավարն այցելել է «ՈՄԱ ՎԱՆԱՁՈՐ» ռազմահայրենասիրական ՀԿ, հետևել պարապմունքների ընթացքին 26.10.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը երեկ՝ ուշ երեկոյան, այցելել է «ՈՄԱ ՎԱՆԱՁՈՐ» ռազմահայրենասիրական ՀԿ՝ իրականացվող ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով: Կազմակերպության համահիմնադիր Լիպարիտ Դալլաքյանը մարզի ղեկավարին տեղեկացրել է, որ կազմակերպությունն իրականացնում է ռազմական պատրաստության եռամսյա, ինչպես նաև արագացված դասընթացներ: Դասընթացներն անվճար են և նախատեսված են 16-ից բարձր տարիքի քաղաքացիների համար։ Այս պահին դասընթացին մասնակցում են տարբեր տարիքային խմբերի և մասնագիտությունների տեր շուրջ 50 իգական և արական սեռի ներկայացուցիչներ: Կազմակերպությունը հիմնադրվել է 2021թ. հունիսին, մինչ օրս դասընթացներին մասնակցել է ավելի քան 200 քաղաքացի: Պարապմունքները շաբաթական 4 օր են անցկացվում.երեք օրը՝ դասընթացային, մեկ օրը՝ արշավային:

Ինչպես և ինչ գործիքակազմով պայքարել կոռուպցիայի դեմ. աշխատանքային քննարկում ՀՀ Լոռու մարզում

Ինչպես և ինչ գործիքակազմով պայքարել կոռուպցիայի դեմ. աշխատանքային քննարկում ՀՀ Լոռու մարզում 25.10.2022

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի Բարեվարքություն» ծրագրի աջակցությամբ շարունակում է քննարկման ձևաչափով աշխատանքային հանդիպումները Հայաստանի Հանրապետության մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների աշխատակիցների մասնակցությամբ։ Հանձնաժողովի ներկայացուցիչները այցելել են Լոռու մարզ։ Մարզկենտրոն Վանաձորում Հանձնաժողովի աշխատակիցները ներկայացրել են ՀՀ կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական ուղղությունների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի, բարեվարքության համակարգի ներդրման, Հանձնաժողովի գործունեության, կոռուպցիայի դեմ պայքարի գործում կատարված աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն:

Անցկացվեց «Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի» հերթական հանդիպում-քննարկումը

Անցկացվեց «Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի» հերթական հանդիպում-քննարկումը 24.10.2022

Այսօր Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացվեց «Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի» հերթական հանդիպում-քննարկումը: Այն վարում էր Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը: Վերջինս, ողջունելով խմբի անդամներին, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնեց հասարակական կազմակերպությունների և քաղհասարակության ներկայացուցիչներին սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված ընտանիքներին և զինծառայողներին ցուցաբերված աջակցության համար:

Ախալցխայում անցկացվել է Եվրոպայի խորհրդի անդրսահմանային համագործակցության Առաջնորդության ակադեմիայի դասընթացի երկրորդ փուլը

Ախալցխայում անցկացվել է Եվրոպայի խորհրդի անդրսահմանային համագործակցության Առաջնորդության ակադեմիայի դասընթացի երկրորդ փուլը 24.10.2022

2022թ. հոկտեմբերի 17-ից 19-ը Ախալցխայում անցկացվել է Եվրոպայի խորհրդի անդրսահմանային համագործակցության Առաջնորդության ակադեմիայի դասընթացի երկրորդ փուլը։ Հանդիպմանը մասնակցել են Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Վրաստանի տարածաշրջանային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Մզիա Գիորգոբիանին, հայ-վրացական սահմանամերձ համայնքների ղեկավարներ և տեղակալներ, կենտրոնական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։ Լոռու մարզպետարանից հանդիպմանը մասնակցել է ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Մհեր Խեչումյանը։

«Անասնակերի արտադրություն և արոտների բարելավում՝ որպես ՔՈՎԻԴ-19 հետևանքների մեղմման միջոցառում» ծրագրի միջոցով Լոռու մարզում բարելավվել է 20 հա արոտավայր և 10 հա վարելահող

«Անասնակերի արտադրություն և արոտների բարելավում՝ որպես ՔՈՎԻԴ-19 հետևանքների մեղմման միջոցառում» ծրագրի միջոցով Լոռու մարզում բարելավվել է 20 հա արոտավայր և 10 հա վարելահող 24.10.2022

2021թ. ԳՄՀԸ (GIZ) և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ Լոռու մարզում իրականացվել է «Անասնակերի արտադրություն և արոտների բարելավում՝ որպես ՔՈՎԻԴ-19 հետևանքների մեղմման միջոցառում» ծրագիրը, որի նպատակն է եղել առաջարկել արոտների և վարելահողերի բարելավման այնպիսի պիլոտային մոդել, որի ներդրումը հնարավորություն կտա վերականգնել նշված հողատեսքերի նպատակային նշանակությունը, բարձրացնել դրանց շահագործումից ստացվող եկամուտը, ապահովել լրացուցիչ կերարտադրություն: Լոռու մարզում՝ որպես ծրագրի իրականացման տարածք, ընտրվել է Գյուլագարակ խոշորացված համայնքը, որտեղ բարելավվել է 20 հա արոտավայր և 10 հա վարելահող:

Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցում դասասենյակներից մեկն անվանակոչվեց հերոս Ռաֆայել Ղազարյանի անունով

Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցում դասասենյակներից մեկն անվանակոչվեց հերոս Ռաֆայել Ղազարյանի անունով 20.10.2022

Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցում Արցախի պաշտպանության բանակի կապիտան, թիկունքի հրամանատար Ռաֆայել Ղազարյանի անձնական իրերն ու շնորհակալագրերն արդեն իրենց անկյունն ունեն։ Դպրոցում տեղի է ունեցել կապիտանի անվան դասասենյակի անվանակոչության արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Լոռի բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը, Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյաներ, Տեր Մամբրե քահանա Ոսկանյանը, դպրոցի ուսուցչական անձնակազմը, աշակերտները, զոհված հերոսի հարազատներն ու ընկերները։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-08 14:51:43