Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ

12.02.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար  Կամո Աշրաֆյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային այլ պատասխանատուներ:

Հանդիպման նպատակն էր դպրոցների պատասխանատուների հետ քննարկել կրթության որակի բարելավմանն ուղղված մի շարք հարցեր:

 

Ողջունելով ներկաներին՝ Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել դպրոցների ներկայացուցիչներին մանկավարժական անձնվեր և պատասխանատու աշխատանքի համար, ընդգծել, որ անուրանալի է ուսուցչի դերը հայրենասեր սերունդներ կրթելու և դաստիարակելու պատվաբեր գործում:

 

Անդրադառնալով օրակարգի հարցերին, մարզի ղեկավարը նշել է, որ որակյալ կրթության ապահովումը, դպրոցաշինական ծրագրերը, կրթության արդյունավետ կառավարման գործընթացն իր ուշադրության կենտրոնում են: Նա կարևորել է այդ ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքը:

 

Ա. Ղազարյանը կոչ է արել մեծ պատասխանատվությամբ մոտենալ կրթական գործընթացին, ուսումնական պրոցեսը կազմակերպել արդյունավետ, խիստ հետևողական լինել կարգապահական բոլոր հարցերում, դպրոցը զերծ պահել քաղաքական գործընթացներից:

 

- Ուսուցչի առաքելությանը հավատարիմ մնալով՝ ձեր ղեկավարած կառույցներում մեծ ուշադրություն դարձրեք կրթության որակի վրա: Երկրի համար պիտանի և դաստիարակված սերունդներ կրթելով մենք կարող ենք ուժեղ լինել,- ասել է Լոռու մարզպետը:

 

Խորհրդակցության ընթացքում դպրոցների տնօրենները բարձրաձայնել են իրենց դպրոցներում առկա խնդիրների մասին և ակնկալել մարզպետի աջակցությունը՝ դրանց լուծման հարցում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27