Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հոկտեմբերի 13-22-ը Հայաստանում կանցկացվի մարդահամար 25.08.2022
Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց «Մարդահամարի կարևորությունը, նպատակը, անցկացման մեթոդը և այլ հարցեր» թեմայով Լոռու մարզային նիստ, որի նպատակն էր քննարկել 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ն անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման աշխատանքները և իրականացման ընթացքը։ Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանը։ Ներկա էին մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ,Վիճակագրական կոմիտեի և շահագրգիռ այլ կառույցների մասնագետներ: Վիճակագրական կոմիտեի մարդահամարի գործառնական վարչության պետ Վարդան Գևորգյանը նշեց, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սա երրորդ մարդահամարն է։ Նա տեղեկացրեց, որ այս կարևորագույն միջոցառման ընթացքում կհավաքագրվեն տվյալներ մարդկանց կրթության, առողջության, աշխատանքի, բնակպայմանների և այլնի վերաբերյալ: Վ. Գևորգյանի տեղեկացմամբ՝ հարցաթերթիկները լրացվելու են էլեկտրոնային տարբերակով:
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի այցերը մարզի համայնքներ, սուբվենցիոն միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով, շարունակվում են։ Հովհաննես Ավետիսյանը մարզպետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների հետ հերթական այցով Սարչապետ և Մեծավան համայնքներում էր։ Այցի շրջանակներում փոխմարզպետը հանդիպում է ունեցավ բնակիչների հետ, հետևեց Սարչապետ համայնքի Պրիվոլնոյե, Նորաշեն և Սարչապետ բնակավայրերում, Մեծավան համայնքի Մեծավան բնակավայրում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի աշխատանքներին։
Մարզի ղեկավարի հանձնարարությամբ մեկնարկել են շրջայցերը մարզի առողջապահական հիմնարկներ 24.08.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ՝ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանն աշխատանքային այցով այսօր Վանաձորի բժշկական կենտրոնում էր: Ռ. Պողոսյանը, տնօրեն Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ, շրջեց բուժկենտրոնի մանկական սոմատիկ և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներում: Նրանք քննարկեցին մանկական և գինեկոլոգիական ծառայությունների բարելավման խնդիրները, զրուցեցին բուժանձնակազմի հետ, հիվանդասենյակներում ծանոթացան հիվանդների առողջական վիճակին:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ 23.08.2022
Սիրելի՛ լոռեցիներ, հայրենակիցնե՛ր, շնորհավորում եմ Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ: 32 տարի առաջ, 1990թ. օգոստոսի 23-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, ինչը պատմական մեծ իրադարձություն էր հայի ժողովրդի համար, և անշրջելի հիմք դարձավ մեր անկախության ճանապարհին: Հռչակագրի ընդունումը հայ ժողովրդի միասնական և հավաքական կամքի դրսևորումն էր:
Լոռու մարզպետը տեսակցեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ռադիկ Հովակիմյանի նորածին եղբորը 23.08.2022
Օգոստոսի 19-ին Վանաձորի ծննդատանը լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած ժամկետային զինծառայող Ռադիկ Հովակիմյանի եղբայրը: 3.400 կգ քաշով և 51 սմ հասակով փոքրիկին ծնողներն անվանել են Ռադիկ՝ հերոս եղբոր հիշատակին: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը տիկնոջ հետ այսօր այցելեց Վանաձորի բժշկական կենտրոն՝ տեսակցելու փոքրիկին և շնորհավորելու հերոսի մայրիկին: Նրանց ուղեկցում էին Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը և կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը:
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը Վանաձորում մասնաճյուղ է բացել 22.08.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի տնօրեն Հարություն Մանգոյանին և կենտրոնի ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն է եղել մարզպետին տեղեկացնել այսօրվանից գործող «Վարդանանց» կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի գործունեության մասին և քննարկել առաջարկվող բժշկական ծառայությունների և հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր: Քննարկմանը մասնակցել է նաև Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը: Ինչպես նշեցին կենտրոնի ներկայացուցիչները, մասնաճյուղը ընտանեկան բժշկության կենտրոն է լինելու՝ հիմնված միջազգային փորձի վրա։