Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 14.12.2023
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության հետ համատեղ մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր ուղղված կանանց, երեխաներին, երիտասարդներին ծառայող հանրային/հասարակական հաստատություններին։

Հայտարարություն 13.12.2023
Հարգելի մարզասերներ Դեկտեմբերի 22-25-ը Վանաձորի Բաղրամյան պողոտա 15/15 հասցեում ՀՀ Լոռու մարզի Բիլիարդի ֆեդերացիայի կողմից, Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ կանցկացվի «Սիբիրյան բուրգ» բիլիարդի Լոռու մարզային առաջնություն: Այն նպատակ ունի ապահովել բիլիարդ մարզաձևի զարգացումը և մասսայականացումը: 1-8-րդ տեղերը գրաված մասնակիցները կարժանանան դիպլոմների և դրամական պարգևների:
Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության գլխավոր մասնագետ Արտյոմ Շահվերդյանը և Իրավաբանական բաժնի պետ Ալիկ Սահակյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված պետական մարմինների աշխատողների միջև բիլիարդի մրցաշարում հաջողություններ են գրանցել: Արտյոմ Շահվերդյանը անհատական պայքարում գրավել է 3-րդ պատվավոր տեղը: Թիմային հաշվարկում Լոռու մարզպետի աշխատակազմի թիմը զբաղեցրել է նույնպես 3-րդ պատվավոր հորիզոնականը:

Լոռու մարզի պատվիրակությունը քառօրյա այցով Հարգիտա նահանգում էր 12.12.2023
Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ, քառօրյա այցով Ռումինիայի Հարգիտա նահանգում էր։ Մարզի պատվիրակության կազմում է եղել նաև մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը: Նրանք մասնակցել են մասնագիտական համաժողովների, ոլորտային այցերի՝ քննարկելով մարզերի համագործակցության ուղղությունները։ Մարզի պատվիրակությունը հանդիպում է ունեցել նահանգային խորհրդի նախագահ Չաբա Բորբոլիի և խորհրդի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում մարզպետի տեղակալը Հարգիտայի նահանգային խորհրդին է հաղորդել մարզպետ Արամ Խաչատրյանի ողջույնի խոսքը՝ շնորհակալություն հայտնելով նաև հրավերի համար։ Նա ընդգծել է, որ մարզպետի աշխատակազմը պատրաստակամ է ամրապնդելու երկու երկրների բարեկամական կապերն ու ընդլայնելու գործակցությունը տարբեր ոլորտներում։

Համաձայնագիր՝ «Լոռու մարզպետարանի շենքի էներգախնայողության ծառայությունների մատուցման» վերաբերյալ 12.12.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» տնօրեն Կարեն Ասատյանի միջև այսօր կնքվեց համաձայնագիր՝ «Լոռու մարզպետարանի շենքի էներգախնայողության ծառայությունների մատուցման» վերաբերյալ, որի համաձայն նախատեսվում է պատուհանների փոխարինում նորերով, ձեղնահարկի տակ գտնվող ծածկի ջերմամեկուսացում, արհեստական լուսավորության արդիականացում, արևային համակարգի տեղադրում և այլն:

Սպիտակ համայնքում հարգանքի տուրք՝ 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին 08.12.2023
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակ համայնքի Հուշարձանների պուրակում Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը մասնակցել է աղետալի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Ներկա են եղել նաև Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ Դեյվիդ Ցունակակեն, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը և բազմաթիվ քաղաքացիներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ նահատակների հիշատակը: Կատարվել է հոգեհանգստի կարգ՝ ձեռամբ Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վաղարշ քահանա Հակոբյանի, խնկարկվել է զոհերի հիշատակը:



