Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք՝ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

25.04.2024

Ապրիլի 24-ին՝ Հայոց Մեծ Եղեռնի 109-ամյա տարելիցի օրը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Լոռու մարզային և Վանաձորի համայնքային իշխանությունների, իրավապահ մարմինների, զինվորականության, կրթական, առողջապահական, մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հավատացյալներ, վանաձորցիներ ծաղիկներ են խոնարհել Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակի Հայոց ցեղասպանության հիշատակն անմահացնող հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ, Սուրբ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակում կատարվել է նաև նահատակների բարեխոսական կարգ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27