Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները 15.01.2024
Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները՝ նաև Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից: Նրանց ճանապարհելու էին մեկնել Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը: Տղաներին ճանապարհելու համար Տաշիր և Ստեփանավան համայնքներում հանդիսավոր միջոցառումներ էին կազմակերպվել: Զինակոչիկներին բարի ծառայություն, իսկ նրանց ծնողներին՝ համբերություն ու տոկունություն մաղթեց Գոռ Ասրյանը:
Կառավարության կողմից համայնքներին տրվող դոտացիաներն ավելացել են 15.01.2024
Կառավարության կողմից համայնքներին տրվող դոտացիաները, ինչպես կտեսնեք ստորև բերվող հոլովակում, էականորեն աճում են 2024թ. հունվարի 1-ից: Նվազումը միայն Երևանի և Ծաղկաձորի դեպքում է, որտեղ սեփական եկամուտների պոտենցիալն էականորեն մեծ է: Անկախ սրանից, կոնկրետ ծրագրերով համաչափ աջակցություն է ցուցաբերվում նաև Երևանին ու Ծաղկաձորին, այդ թվում՝ սեփական եկամուտների աճն ապահովելու հարցում: https://www.youtube.com/watch?v=OA1h2xPHxlA
• Ճապոնիայի կառավարության կողմից «Grant Assistance for Grass-Roots Human Security Projects (GGP)»-ի կողմից տրամադրված «The Project of Provision of Medical Equipment to Vanadzor Medical Center» դրամաշնորհային ծրագրի և «Շառլ Ազնավուր» հիմնադրամի օժանդակությամբ ամբողջովին վերազինվել, նորագույն, ժամանակակից, արդի միջազգային չափորոշիչներին համապատասխան լաբորատոր տեխնիկայով հագեցվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ախտաբանաանատոմիական բաժանմունքի ախտաբանահյուսվածքաբանական լաբորատորիան: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 81.327 ԱՄՆ դոլար:

Սպիտակցի նորակոչիկները մեկնեցին ծառայության 12.01.2024
Լոռու մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Մհեր Խեչումյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, Սպիտակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը, պատասխանատու մի շարք պաշտոնյաներ Սպիտակ համանքի զինվորական կոմիսարիատում այսօր ներկա են եղել Սպիտակ խոշորացված համայնքի նորակոչիկների՝ Հայոց բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Նրանց ճանապարհելու էին եկել նաև ծնողները, հարազատները, ընկերները:

Արձանագրվում են Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի նորակառույց մարզադահլիճում առկա թերությունները 12.01.2024
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանձնարարությամբ Լոռու մարզպետի աշխատակազմն իրականացնում է պետբյուջեի ֆինանսավորմամբ կառուցվող օբյեկտների մշտադիտարկում։ Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ասրյանը մարզպետի աշխատակազմի կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Արամ Գրիգորյանի, քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանի, աշխատակազմի ոլորտային այլ պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցին կից կառուցված մարզադահլիճ։

Կրթություն, մշակույթ և սպորտ-2023 12.01.2024
Կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում 2023թ.-ին մարզն արձանագրել է մի շարք հաջողություններ: ԿՐԹՈՒԹՅՈՒՆ «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 8-րդ հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում Լոռու մարզը հաղթող երկու մասնակից է ունեցել(Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոց, Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց)։ Ինստիգեյթ Մոբայլ կազմակերպությունից խրախուսական մրցանակ են ստացել Սարահարթի միջնակարգ դպրոցի աշակերտները։



