Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անց է կացվել օպերատիվ շտաբի նիստ

26.05.2024

Ալավերդու համայնքապետարանում մայիսի 26-ի երեկոյան ավարտվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի նիստը, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նիստին մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանը, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանը, Ջրառ ՓԲԸ տնօրեն Արտաշես Աբգարյանը, համայնքապետեր, պետական մարմիրնների այլ ներկայացուցիչներ:
Տեղում քննարկվել է հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակը, վնասների չափը:
Նախարարը հանձնարարել է իրականացնել վնասների գույքագրում, սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների կարիքները:
Նախարար Սանոսյանը հանձնարարել է համակարգված աշխատանք տանել կամուրջների փլուզումների հետևանքով մյուս բնակավայրերից կտրված թաղամասերի, բնակավայրերի բնակիչների մասով, նրանց ապահովել առաջին անհրաժեշտության պարագաներով։
Քննարկվել են նաև բնակավայրերի գազամատակարարման, ջրի և հոսանքի մատակարարման վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ հարցեր։
Հանձնարարվել է նաև պատշաճ պայմաններ ստեղծել հեղեղումների հետևանքով տարհանված քաղաքացիների համար՝ նրանց տեղավորել հյուրանոցներում և ապահովել վերջիններիս առաջին անհրաժեշտության կարիքները։
Քննարկվել են իրավիճակով պայմանավորված այլ հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-21 16:28:49