Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Պարգևատրումներ՝ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ 07.11.2023
Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ այսօր մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների աշխատակիցներին, մարզպետի աշխատակազմի սոցիալական ոլորտի գործառույթներ ունեցող պաշտոնյաներին, համայնքապետարանների սոցիալական աշխատողներին, մի խումբ աշխատակիցների, ովքեր մեծագույն ջանքեր են ներդրել հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների առաջնային խնդիրների կարգավորման հարցում:

«ԻՏԵՔՍ» ընկերությունը մեկ տարվա ընթացքում կրկնապատկել է աշխատակիցների թիվը և արտադրության ծավալները 07.11.2023
Վանաձորի «ԻՏԵՔՍ» ընկերությունը, հիմնադրման մեկամյակի կապակցությամբ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպել: Ընկերության աշխատակազմին շնորհավորելու էին գնացել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, հյուրեր: Գոռ Ասրյանն իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից ջերմ բարեմաղթանքներ հղեց ընկերության ղեկավար կազմին և աշխատակիցներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ վանաձորցիների, Լոռու մարզի ու Հայաստանի Հանրապետության:

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարում Լոռու մարզը փայլուն մրցելույթներ է ունեցել 06.11.2023
Լոռեցի մարզիկները վերադարձել են մեդալներով: Առաջին տեղը զբաղեցրել է Էլլադա Ալավերդյանը, երկրորդ տեղը զբաղեցրել են Լիլիթ Հարությունյանը, Սամվել Մարուքյանը, Անի Ներսիսյանը, երրորդ տեղը զբաղեցրել է Քրիստինե Մուրադյանը: Էջմիածին քաղաքում «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական 3-րդ մրցաշարի պարգևատրման արարողությանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մրցաշարն անցկացվել է Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղին ընդգրկող ճանապարհահատվածում՝ 3 տարիքային խմբով, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկների խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 2006-2010 թթ. ծնված դպրոցականներ, 2-րդ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2005-1983 թթ.), 3-րդ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1982 թ. ծնված և բարձր), առանձին գործող աթլետների խումբ՝ աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման:

Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը նշում է, որ մարզի բոլոր բուժհիմնարկներն ապահովված գրիպի դեմ պատվաստանյութով և կարևոր է, որ ծանր դեպքերից խուսափելու և հիվանդության տարածումը կանխելու նպատակով հատկապես ռիսկի խմբում ընդգրկված քաղաքացիները պատվաստվեն: «Գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը գրիպի դեմ պատվաստումն է: Պատվաստումն անվտանգ է, պատվաստանյութը՝ մեղմ: Պոլիկլինիկաներն ունեն բավարար չափով պատվաստանյութեր, որոնք առաջնահերթ նախատեսված են ռիսկի խմբերի համար: Ցանակացած քաղաքացի կարող է դիմել և պատվաստվել՝ պետպատվերով:»,- ասում է Ռ. Պողոսյանը:

Լոռու մարզպետի շնորհակալագիր՝ Ռոբերտ Թամազյանին 03.11.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալագիր է հանձնել երաժիշտ, երգահան, ՀՀ զինված ուժերի պահեստազորի ավագ լեյտենանտ Ռոբերտ Թամազյանին: Մարզի ղեկավարն իր խոսքում բարձր է գնահատել Ռ. Թամազյանի հայրենանվեր գործունեությունը՝ նշելով, որ նա մասնակցել է արցախյան պատերազմներին, աչքի է ընկել մեծ հայրենասիրությամբ ու, չնայած տարիքին, պատրաստ է Հայրենիքին վտանգ սպառնալու դեպքում, կրկին հանդես գալ ի պաշտպանություն հայրենի հողի: Ռ. Թամազյանը նաև մի շարք հայրենասիրական երգերի հեղինակ և կատարող է:

Տաշիրում գործարկվել է «Երեմյան Փրոջեքթսի» անասնապահական համալիրը 30.10.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հոկտեմբերի 28-ին Տաշիր համայնքում ներկա է եղել «Երեմյան Փրոջեքթսի» անասնապահական խոշոր համալիրի պաշտոնական բացմանը։ Բացման ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարար Արման Խոջոյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, Եվրասիական զարգացման բանկի և գործընկեր այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Երեմյան Փրոջեքթսի» թիմի անդամներ։