Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

08.08.2024

Օգոստոսի 7-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։
Նիստին ներկա էին ՀՀ ՊՆ ՌՈ Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Վահան Անտոնյանը, ՀՀ ՆԳՆ Լոռու մարզային ոստիկանության վարչության պետի պարտականությունները կատարող, գնդապետ Մհեր Վանյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ, փոխգնդապետ Հայկ Մանթաշյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Արմեն Հակոբյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ Մարինե Սարգսյանը:
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների (շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին), նիստի ընթացքում քննարկվեցին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից, նպատակային ուսումնառության հանգամանքով պայմանավորված, տարկետման իրավունքից օգտվող, ինչպես նաև ընտանեկան պայմաններից ելնելով՝ տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիներին եզրակացությունների տրամադրման հարցերը:
Անդրադարձ կատարվեց աշխատանքային այլ հարցերի ևս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 10:43:47