Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հերթական աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին 06.03.2024
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մարտի 5֊ին հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վանաձորում բնակություն հաստատած անձանց հետ, ովքեր Պարենի համաշխարհային ծրագրի «Հրատապ աջակցություն տեղահանված անձանց Հայաստանում» ծրագրի շրջանակներում հրավիրվել էին իրազեկման՝ հերթական աջակցության մասին առավել մանրամասն տեղեկանալու:

Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 65 տարեկան 05.03.2024
Մարտի 5-ը Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարար, Հայաստանի Հանրապետության վարչապետ, ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական, ռազմական գործիչ, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և «Երկրապահ» կամավորական ջոկատի հիմնադիր, հրամանատար Վազգեն Սարգսայանն այսօր կդառնար 65 տարեկան:

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում 29.02.2024
Փետրվարի 28-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անց է կացրել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են եղել նաև մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ: Մարզի ղեկավարին է դիմել 20 քաղաքացի՝ մարզի տարբեր բնակավայրերից։ Հանդիպման ընթացքում նրանք բարձրացրել են բնակարանային ապահովման, սոցիալական աջակցության, առողջապահական, հողահատկացման, աշխատանքի տեղավորման և այլ բնույթի խնդիրներ:

Մարզպետ Արամ Ղազարյանն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին 28.02.2024
Փետրվարի 27-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Քեվին Ստիլին, երկկողմանի համագործակցության սպա, մայոր Թելըն Ռոսսին, ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Ջամալ Խանին, գրասենյակի համակարգող Անի Մելքումյան և բարեգործական ծրագրերի նախաձեռնող Լիլիա Աբրահամյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականցման բաժնի գլխավոր մասնագետ Անի Բաղդասարյանը:

Մարզպետ Արամ Ղազարյանը փետրվարի 26-ին հյուրընկալել էր «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանին և հիմնադրամի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ: «Աստղիկ» բարեգործական հիմնադրամն ավելի քան հինգ տարի Լոռու մարզում կյանքի է կոչում համայնքային հզորացման նախաձեռնություններ՝ զարգացնելով գյուղատնտեսությունը, իրականացնելով նաև սոցիալական, սկսնակ ձեռներեցության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Որպես թիրախային համայնքներ՝ ընտրված են Սպիտակը, Գյուլագարակը և Փամբակը:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը փետրվարի 27-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Լոռու մարզի բժշկական հաստատությունների պատասխանատուների հետ, քննարկել մարզի առողջապահական ոլորտի առաջնահերթությունները: Հանդիպմանը մասնակցել է նաև Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը: