Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Երազնավուր». կայացավ համերգ նվիրված մեծն շանսոնյեի 100-ամյակին
09.09.2024
Շառլ Ազնավուրին նվիրված հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 8-ին Վանաձորի Հայքի հրապարակում տեղի ունեցավ «Երազնավուր» տոնական ինքնատիպ համերգը՝ նվիրված մեծն շանսոնյեի 100-ամյակին։
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը, Վանաձորի համայնքապետ Արկադի Փելեշյանը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, արվեստասերներ, հյուրեր։
«Սիմֆոնիկ Ռոք Ազնավուր» խորագրով բացօթյա համերգի ծրագրում հանդես եկան Հայաստանի պետական սինֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և հայտնի ու սիրված ռոք երաժիշտներ։
Համերգը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության կառավարության հովանու ներքո, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:



