Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Օգոստոսյան խորհրդակցություն և կրթական էքսպո՝ Լոռու մարզում 21.08.2024
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ անցկացվել է օգոստոսյան խորհրդակցություն, որն ուղեկցվել է «Կրթական էքսպո» միջոցառմամբ: Խորհրդակցությանը մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍ նախարարության և Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ: Քննարկվել և ամփոփվել են նախորդ ուսումնական տարվա արդյունքները և առաջիկա անելիքները:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն օգոստոսի 16-ին այցելել է Վահագնի համայնք, որտեղ «Աստղիկ» բարեգործական հինադրամի նախաձեռնությամբ հոլանդական «Մենսենքինդերեն» և «Ջուլիէնջել» հիմնադրամների աջակցությամբ՝ սահմանափակ կարողություններով երեխաների համար կառուցվում է վերականգնողական և կրթական կենտրոն: Փամբակի համայնքապետ Սուրեն Կոստանյանի և «Աստղիկ» բարեգործական հինադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանի ուղեկցությամբ մարզի ղեկավարը հետևել է իրականացվող աշխատանքների ընթացքին:

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆ 19.08.2024
Հարգելի՛ քաղաքացիներ, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը օգոստոսի 26-ին՝ Լոռու մարզպետարանում, կանցկացնի քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցելու համար քաղաքացիները կարող են մինչև օգոստոսի 23-ը (ներառյալ) նախապես հերթագրվել՝ 10.00-17.00-ը զանգահարելով (0322) 2-31-99 հեռախոսահամարով։

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը այցելել է Սանահին կայարան թաղամաս 16.08.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը օգոստոսի 16-ին այցելել է Ալավերդի համայնք: Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, այլ պատասխանատու պաշտոնյաների ուղեկությամբ մարզպետը եղել է աղետից առավել տուժած Սանահին կայարան թաղամասում, հանդիպել թաղամասի թիվ 12 շենքի բնակիչների հետ: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության որոշմամբ շենքի 16 բնակարանների բնակիչներին նախատեսվում է տրամադրել Բնակարանների գնման վկայագրեր (ԲԳՎ)՝ բնակարաններ ձեռքբերելու համար: Մարզպետ Արամ Ղազարյանը բնակիչներին է ներկայացրել ԲԳՎ-ներով բնակարանների ձեռքբերման ընթացակարգը, պատասխանել նրանց հարցերին:
Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած աղետի գոտիների տարածքներում գործունեություն իրականացնող և աղետից տուժած տնտեսավարողներին աջակցության տրամադրման ծրագիրը Միջոցառման իրականացման անհրաժեշտությունն առաջացել է 2024 թվականի Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած տնտեսավարողների առջև ծառացած դժվարությունները հաղթահարելու և տնտեսական գործունեությունը պահպանման նպատակով։

Տոնվել է «Հույս Հայաստանի համար» կազմակերպության և Սպիտակ համայնքի բարեկամության 30-ամյակը 14.08.2024
«Հույս Հայաստանի համար» կազմակերպությունը Սպիտակ համայնքի հետ 30-ամյա բարեկամության առթիվ երկօրյա փառատոն էր կազմակերպել Սպիտակում: Սպիտակի մշակույթի պալատում անցկացվող տոնական միջոցառմանը մասնակցում էր և ներկաներին մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից ողջույնի խոսք հղեց մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Նա կարևորեց «Հույս Հայաստանի համար» կազմակերպության նախաձեռնությամբ Լոռու մարզում, մասնավորապես՝ Սպիտակ և Ստեփանավան համայնքներում իրականացված բարեգործական ծրագրերը՝ համոզմունք հայտնելով, որ գործակցությունը շարունակական բնույթ կկրի: Նա իր երախտագիտությունը հայտնեց կազմակերպության հիմնադիրներին և ներկայացուցիչներին՝ ի դեմս Ժիլբեր Լևոնյանի:



