Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիտարկվել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը

09.09.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը:

Նախարարին ուղեկցել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, ՃԴ տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանը, Վանաձորի, Թումանյանի և Ալավերդու համայնքապետեր Արկադի Փելեշյանը, Սուրեն Թումանյանը և Դավիթ Ղումաշյանը:

Դիտարկվել է Մ-8` Դիլիջան-Վանաձոր միջպետական ճանապարհահատվածի 2 կմ և շուրջ 6 կմ երկարությամբ երկու ճանապարհահատվածում իրականացվող շինարարությունը։ Հաջորդ կանգառը եղել է Մարց-Աթան հատվածում, որտեղ ևս այս պահին ակտիվ շինարարություն է ընթանում:

Մարց-Աթանը կարևոր ծրագիր է, որը Մ-6-ը կապում է Աթան գյուղին՝ 27.5 կմ:

Ակտիվ շինարարական աշխատանքներ են նաև Օձունի խաչմերուկում:

Նախարարը հետևել է կատարվող աշխատանքին, տվել մի շարք հանձնարարականներ՝ այդ թվում, որ դրանք կատարվեն բարձր որակով և ավարտվեն սահմանված ժամկետներում:

Պաշտոնյաները դիտարկել են նաև մայիսյան աղետի ժամանակ փլուզված Մ-6 միջպետական մայրուղու փլուզված հատվածների վերականգնման աշխատանքները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 15:57:57