Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժին

ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ` Հասմիկ Ոսկեվազի Մկրտչյան

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-53-25   էլ. փոստ

ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Բաժնի խնդիրն է` իր իրավասության շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին և Մարզպետի աշխատակազմին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումը:
6. Բաժնի գործառույթներն են՝
1) տարածքային կառավարման մակարդակում տնտեսության զարգացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրականացումը.
2) մարզի զարգացման ռազմավարության մշակումը և մշտադիտարկման իրականացումը.
3) մարզի զարգացման ռազմավարության իրականացման տարեկան գործունեության ծրագրի մշակման և լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնելու աշխատանքների ապահովումը, ինչպես նաև հաստատված ծրագրի մշտադիտարկման իրականացումը.
4) համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական աջակցության սուբվենցիայի տրամադրման նպատակով նախնական հայտերի և ամբողջական փաթեթների կազմման աշխատանքներին աջակցումը և տարածքային կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնին դրանց ներկայացումը.
5) մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի կատարման ընթացքի ուսումնասիրումը, վերլուծումը, ամփոփումը և առաջարկությունների նախապատրաստումը.
6) մարզպետի աշխատակազմի տարեկան աշխատանքային ծրագրի կազմման, մուտքագրման, հաստատման և կատարողականների գնահատման հետ կապված աշխատանքների համակարգման ապահովումը.
7) ըստ անհրաժեշտության խորհրդատվության տրամադրում համայնքների ղեկավարներին՝ սուբվենցիոն, զբոսաշրջային և ներդրումային ծրագրերի կազմման գործում.
8) հանրային ներդրումային ծրագրերի մշակման աշխատանքներին աջակցումը և լրացման կարգի պահանջներին դրանց համապատասխանության ստուգումը.
9) մարզի տարածքում միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը.
10) մարզում զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության մշակման և իրականացման աշխատանքներին աջակցումը.
11) հյուրանոցային տնտեսությունների գույքագրման կազմակերպումը և հյուրանոցային տնտեսությունների ու այլ կազմակերպությունների հետ զբոսաշրջության բնագավառում համագործակցությունը.
12) մարզի արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտի կազմակերպություններին աջակցումը` հանրապետական և միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու, Հայաստանի Հանրապետության մարզերի և այլ երկրների, միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցություն իրականացնելու հարցում.
13) փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող արտադրական և զբոսաշրջային տնտեսավարող սուբյեկտներին խորհրդատվական աջակցության տրամադրումը՝ գործունեության ընդլայնման և արդյունավետության ապահովման ուղղությամբ.
14) միջազգային, բարեգործական (այդ թվում՝ սփյուռքի), հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կողմից մարզում իրականացվող ծրագրերի մասին տեղեկատվության հավաքագրման և ամփոփման աշխատանքների ապահովումը.
15) մարզի համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի էլեկտրոնային գրադարանի համակարգումը, համայնքների վարչական շտերմարանների էլեկտրոնային համակարգի վարումը.
16) տարածքային կառավարման էլեկտրոնային համակարգի մարզային կայքէջի (բացառությամբ նորություններ բաժնից) ինֆորմացիոն սպասարկման (տեղադրման, թարմացման) և շտեմարանների վարման աշխատանքների իրականացումը.
17) իր լիազորությունների շրջանակներում մարզի տնտեսական հնարավորությունների բացահայտման ուղղությամբ աշխատանքների համակարգման իրականացումը, ինչպես նաև մարզի զարգացմանը միտված առաջարկությունների ներկայացումը լիազոր մարմին.
18) Մարզպետի որոշումներով և գլխավոր քարտուղարի հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների իրականացումը:
7. Բաժնի աշխատողները քաղաքացիական ծառայողներ են։ Բաժնի քաղաքացիական ծառայող համարվող աշխատողներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև իրենց պաշտոնների անձնագրերով նախատեսված լիազորությունները, ապահովում են իրենց անմիջական ղեկավարի ու նրա վերադաս պաշտոնատար անձանց հանձնարարականների կատարումը և պատասխանատվություն են կրում դրանք չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ լիազորությունները վերազանցելու համար:


 

Կանոնադրությունը     եւ  որոշումը                                                             Վերադարձ

                                                

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53