Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Հասմիկ Ոսկեվազի Մկրտչյան

Հասմիկ Ոսկեվազի Մկրտչյան

ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ

էլ. փոստ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-53-25

Կենսագրություն

 

Ծնվել է 1973թ. մայիսի 11-ին Կիրովականում (այժմ Վանաձոր), ծառայողի ընտանիքում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

1980-1990թթ.–ին սովորել է Կիրովականի Կիրովի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում:

1990թ.-ին ընդունվել և1995թ-ին ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Գյումրիի մասնաճյուղի, «Կարի արտադրության տեխնոլոգիա» բաժինը, ինժեներ-տեխնոլոգի որակավորմամբ:

2004թ.-ին (հունվար - ապրիլ) Հնդկաստանում CDAK (Մոհալի), սովորել է կառավարման համակարգի աշխատակիցների համար նախատեսված Հնդկաստանի կառավարության Կապի եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Առաջադեմ Համակարգչային Զարգացման Կենտրոնում, «Համակարգչային ավտոմատ նախագծում եւ գծագրում» ընդլայնված ծրագրով:

2004-2006թթ. սովորել եւ ավարտել է Մոսկվայի «Իրավունք եւ էկոնոմիակա» ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնտեսագիտության բաժինը, ստացել բակալավրի որակավորում:

2018թ. - 2019թ. – մասնակցել է Ամերիկյան համալսարանի կողմից կազմակերպված անգլերեն լեզվի շարունակական դասընթացներին:

 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

1993թ. աշխատել է Կիրովականի «Ավտոգենմաշ» Արտադրական Միավորման տեխնիկական փաստաթղթերի բյուրոյում՝ որպես կազմարար:

1996թ.-ից աշխատանքի է անցել ՀՀ Լոռու մարզպետարանում, սկզբում մարզպետի աշխատակազմում, ապա մարզպետարանի քարտուղարությունում որպես 2-րդ կարգի մասնագետ մինչեւ 1998թ., այնուհետև 1999թ մարզպետի աշխատակազմում 2-րդ կարգի մասնագետ, ապա առաջատար մասնագետ, 2002թ-ից 2009թ. մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչությունում առաջատար մասնագետ, ապա մինչեւ 2012թ.-ը Ծրագրերի եւ կանխատեսումների բաժնում որպես գլխավոր մասնագետ:

2012թ.-ի մայիսին արտամրցութային կարգով նշանակվել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ:

2017թ.-. նշանակվել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետ մինչև 2020թ. հունվար ամիսը և ազատվել զբաղեցրած պաշտոնից;

2020թ. մայիսից  «Փորձագետների տարածաշրջանային զարգացման ասոցացիա» ՀԿ – ի համահիմնադիրն է :

2020թ. հունիս – դեկտեմբեր ամիսներին աշխատել է ՀՀ Պետական Եկամուտների կոմիտեի Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության թիվ 5 /Նոր-Նորք/ բաժնում որպես գլխավոր հարկային տեսուչ:

2021թ. հունվարի 25-ից վերականգնվել է Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետի պաշտոնում

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

Մասնագիտական կարողությունների զարգացման համար մասնակցվել է տարբեր պետական գերատեսչությունների և միջազգային կառույցների կողմից կազմակերպված երկու տասնյակից ավելի վերապատրաստման դասընթացների ՀՀ-ում և արտերկրներում, այդ թվում.

1997թ.-ին՝ ՄԱԶԾ-ի աջակցությամբ Ինտեգրված աջակցություն կայուն մարդկային զարգացման ծրագրի շրջանակներում Կառավարման եւ ղեկավարման վերապատրաստում:

1998թ.-ին՝ ՀՀ կառավարման դպրոցում կազմակերպված «Կառավարման կազմակերպումը պետական հիմնարկներում» կարճատեւ ուսուցում, տրվել է որակավորման բարձրացման մասին հավաստագիր:

2001թ.-ին՝ Լոռու մարզի զարգացման հզորացում ՏԱՍԻՍ-ի ծրագրով փորձի փոխանակման նպատակներով մեկնել է Նիդերլանդնաներ եւ Բելգիա ՏՀՏ (Տեղեկատվության հաղորդակցման տեխնոլոգիաներ):

2006թ. (օգոստոս-սեպտեմբեր)՝ – մասնակցել է Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ՄԱԶԾ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության ծրագրին:

2006թ.-ին՝ Կանանց լիդերության դպրոց, «Բարձրագույն քաղաքական դասընթացներ» խորացված ուսուցման հոսք, շնորհվել է «Հասարակական-քաղաքական գործունեության կազմակերպիչ» կոչում:

2007թ.-ին՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Ուսուցման կենտրոն ՊՈԱԿ-ի կազմակերպած Ծրագրերի կառավարում վերապատարստում:

2012թ.-ին՝ Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպած Անգլերեն ծառայողների համար սեմնար:

2017թ. դեկտեմբեր՝ - ԵՄ կողմից իրականացվող Քաղաքապետերը հանուն տնտեսական աճի ծրագրի շրջանակներում Տեղական տնտեսական զարգացման պլանավորում դասավանդողների համար դասընթացներ:

2014-2017թթ. – ԵՄ աջակցություն ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը Տարածաշրջանային Զարգացման Գործողությունների նախաձեռնությունների շրջանակներում վերապատրաստվել է ԵՄ ԷԿՈՐԻՍ ակադեմիայի կողմից իրականացրած
 Կարողությունների զարգացման Մարզռազմ ծրագրին – ավարտական վկայական
 Կարողությունների տարածքային զարգացման ռազմավարությունների Ծրագրերի համար – մասնակցության վկայականներ
 Տարածքային ծրագրերի կարողությունների զարգացում ծրագրի դասընթացի (Մաս-1) –ավարտական վկայական
 փորձի փոխանակման ծրագրով մեկնել եմ Ալբանիա-Մակեդոնիա, ուսումնասիրելու տարածաշրջանային զարգացման համամասությունները նոր զարգացող երկրներում
 արդյունքում մշակվել է ՀՀ Լոռու մարզի 2017-2025թթ. տարածաշրջանային զարգացման ռազմավարությունը:

2019թ. ԵՄ աջակցություն ՀՀ ՏԿԵՆ Տարածաշրջանային Զարգացման Գործողությունների նախաձեռնությունների շրջանակներում վերապատրաստվել է ԵՄ ԷԿՈՐԻՍ ակադեմիայի կողմից իրականացրած «Տարածաշրջանային զարգացման ռազմավարական կառավարում» ծրագրով :

 

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին 

Ամուսնացած չէ

 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը՝
ա) ապահովում է մարզային զարգացման ծրագրերի (այսուհետ` ՄԶԾ), մասնավոր հատվածի ու արդյունաբերության, փոքր և միջին ձեռներեցության աջակցության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների կիրառման բնագավառներում Մարզպետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացումը.
բ) ապահովում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրի մշակումը, կազմումը և համակարգում է ՄԶԾ-ի ծրագրի ինստիտուցիոնալ կառույցների գործունեությունը.
գ) ապահովում է ՄԶԾ-ի իրականացման մարզպետարանի տարեկան աշխատանքային պլանի (այսուհետ` ՏԱՊ) կազմման աշխատանքները, ՏԱՊ-ով նախատեսված ծրագրերի ու միջոցառումների իրականացման ընթացքի մասին եռամսյակային հաշվետվությունների հիման վրա նախապատրաստում է առաջարկություններ դրանց բարելավման ուղղությամբ.
դ) ապահովում է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և Մարզպետի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների մշակման և կազմման աշխատանքները.
ե) ապահովում է ՄԶԾ-ի մշակման ու իրականացման համար անհրաժեշտ կարևոր էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանների (համայնքների զարգացման քառամյա ծրագրերի, համայնքների հիմնախնդիրների (ըստ առաջնահերթության) և նրանց լուծման համար նախատեսված միջոցառումների, իրականացվող ծրագրերի և այլն) հավաքագրումը, դասակարգումը, արդիականացումն ու նրանց մատչելիությունը շահագրգիռ կողմերի համար.
զ) ապահովում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերվող առաջարկությունների, ծրագրերի ու հաշվետվությունների ամփոփման աշխատանքները.
է) ապահովում է զարգացման ծրագրերի մշակման վերաբերյալ մեթոդաբանական օգնության սեմինարների և խորհրդակցությունների կազմակերպումը մասնավոր հատվածի ու արդյունաբերության, փոքր և միջին ձեռներեցության, տուրիզմի, առևտրի, հանրային սննդի և սպասարկման ոլորտների տնտեսավարող սուբյեկտների համար.
ը) ապահովում է մարզի տարածքում գործող արդյունաբերական կառույցների աշխատանքի վերաբերյալ տեղեկատվության ստացման և վերլուծման աշխատանքը, նպաստում և աջակցում է նոր արդյունաբերական կառույցների և հանգույցների ստեղծմանը, նրանց նպատակային գործունեության, տեղեկատվական գործառույթների և շուկայի հետ կապի իրականացման աշխատանքներին.
թ) ապահովում է մարզի տարածքում գործող փոքր և միջին ձեռնարկությունների և ձեռնարկատիրական համակարգի աշխատանքի մասին տեղեկատվության ստացման և վերլուծման աշխատանքները.
ժ) ապահովում է ինֆորմացիոն-տեղեկատվական նոր համակարգերի մշակման ու ներդրման, ինչպես նաև, համացանցի մատչելիության, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ու մարզային կայքի սերվերների ինֆորմացիոն սպասարկման (տեղադրման, թարմացման) և շտեմարանների վարման աշխատանքները.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է ինֆորմացիայի վերամշակման և անալիտիկ-վերլուծողական աշխատանքներ.
ժբ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժգ) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժդ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժե) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժզ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժէ) Աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է Բաժնի աշխատանքային ծրագրերը.
ժը) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ժթ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ի) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իա) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իբ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
իգ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իդ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36