Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչություն

ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ` Ռուզաննա Ռազմիկի Պողոսյան

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-33-99   էլ. փոստ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Վարչության խնդիրն է`

Վարչության խնդիրն է` իր իրավասության շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին և Մարզպետի աշխատակազմին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումը:
Վարչության գործառույթներն են՝
1) մարզում առողջապահության և սոցիալական պաշտպանության բնագավառներում պետական քաղաքականության իրականացումը.
2) առողջապահության և սոցիալական պաշտպանության բնագավառների մարզի զարգացման ծրագրի նախագծի կազմումը և իրականացումը.
3) Լոռու մարզի զարգացման ռազմավարության հիման վրա իրականացվող առողջապահության և սոցիալական բնագավառների գործառնական ծրագրերի իրականացման, ընթացիկ տարվա տարեկան աշխատանքային պլանի մշակման աշխատանքների իրականացումը.
4) առողջապահության և սոցիալական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարության, հայեցակարգերի, պետական նպատակային ծրագրերի, օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակման և իրականացման աշխատանքներին մասնակցությունը և առաջարկությունների ներկայացումը.
5) առողջապահության և սոցիալական պաշտպանության բնագավառներում տիրող իրավիճակի պարբերաբար վերլուծության իրականացումը, հրատապ լուծում պահանջող հարցերի բացահայտումը.
6) մարզի տարածքում գործող առողջապահական կազմակերպությունների և սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, անհրաժեշտության դեպքում՝ կազմակերպչական և մասնագիտական գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների ու վերլուծությունների կազմակերպումը և դրանց արդյունքների ամփոփման աշխատանքների իրականացումը.
7) առողջապահության և սոցիալական պաշտպանության բնագավառներում մարզի տեղական ինքնակառավարման մարմիններում իրավական և մասնագիտական հսկողության աշխատանքների իրականացումը.
8) առողջապահության և սոցիալական պաշտպանության բնագավառներում ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով տարատեսակ գործառույթներ իրականացնող մարզային հանձնաժողովների և աշխատանքային խմբերի ձևավորումը և նպատակային աշխատանքների կատարումը.
9) մարզի տարածքում գործող առողջապահական և սոցիալական պաշտպանության բնագավառների կազմակերպություններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, նախարարություններից, գերատեսչություններից և այլ կառույցներից հաշվետվությունների ընդունման, ամփոփման, վերլուծման և դրանք մարզպետին ու պետական այլ համապատասխան մարմիններին ներկայացնելու համար անհրաժեշտ տեղեկանքների, հաշվետվությունների, հաղորդումների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքների ապահովումը.
10) մարզի տարածքում առողջապահական և սոցիալական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ համագործակ¬ցությամբ բնակչության առողջության բարելավման և սոցիալական բնույթի միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև մարզում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (այսուհետ` ԿԴԻՀ) ընտանիքներին աջակցելը, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների իրավունքների պաշտպանության ապահովումը, նման իրավիճակում նրանց հայտնվելու կանխարգելումը.
11) մարզի տարածքում առողջապահական և սոցիալական հիմնահարցերի, պետական ծրագրերի կենսագործման, բնակչության միգրացիայի, զբաղվածության և սոցիալական պաշտպանվածության, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, փախստականների, ինչպես նաև երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող ծնողների, հակասոցիալական վարք դրսևորած և իրավախախտ անչափահասների համար այլընտրանքային (վերականգնողական) արդարադատության ծրագրերի մշակման և դրանց կատարման ապահովումը, հարցերի համալիր ուսումնասիրությունների ու վերլուծությունների իրականացումը և դրանց հիման վրա համապատասխան առաջարկությունների ներկայացումը.
12) մարզի տարածքում գործող առողջապահության և սոցիալական պաշտպանության բնագավառներում նախարարությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, Վարչության ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեության կազմակերպման, բարելավման նպատակով առաջարկությունների ներկայացումը.
13) մարզի տարածքում հակահամաճարակային և կարանտինային, վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ միջոցառումների իրականացումը.
14) մարզի բնակչության առողջության առաջնային պահպանմանն ուղղված իմունոկանխարգելման, վարակիչ և սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դինամիկայի ուսումնասիրությունների ու վերլուծությունների կատարումը, դրանց կանխարգելման ծրագրերի մշակումը, աշխատանքների կազմակերպումը, անհրաժեշտության դեպքում՝ մարզում գործող հիվանդանոցների վերապրոֆիլավորման աշխատանքների կատարումը.
15) մարզում տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական ծրագրերի իրականացումը.
16) պետական նպատակային ծրագրերի շրջանակներում մարզային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների կողմից պետական պատվերի ձևավորման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ֆինանսավորմանը և բնականոն գործունեության ապահովմանը հետևելը.
17) պետական առողջապահական ծրագրերի ներդրման աշխատանքների իրականացումը, մարզային ենթակայության տակ գտնվող պետական առողջապահական հաստատությունների աշխատանքների կազմակերպումը.
18) մարզի տարածքում առողջապահական պետական նպատակային ծրագրերի կատարումն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական ընկերություններում բնակչության անվճար բուժօգնության ապահովումը, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում չընդգրկված, սակայն անապահով վիճակում գտնվող անձանց բուժօգնություն ցուցաբերելու նպատակով հանձնաժողովային ընթացակարգով առողջապահական ընկերություններում հիվանդանոցային բուժօգնության կազմակերպումը.
19) մարզային ենթակայության առողջապահական ընկերությունների բժշկական օգնության ծառայությունների ծավալների պետական պատվերի հայտերի (պարզ, բարդ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնելը.
20) մարզային ենթակայության առողջապահական ընկերությունների հաստիքային ցուցակների, վճարովի սկզբունքով տրամադրվող բժշկական ծառայությունների ցանկերի և դրանց սակագների ուսումնասիրությունը.
21) մարզային ենթակայության առողջապահական ընկերությունների շենք-շինությունների կառուցման, պահպանման, շահագործման, վերանորոգման, հիմնանորոգման, շարժական և անշարժ գույքի Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտե հանձնման աշխատանքների կատարումը.
22) մարզային ենթակայության առողջապահական ընկերությունների բժշկական սարքավորումների պահանջարկի ուսումնասիրություն և առաջարկությունների ներկայացումը.
23) առողջապահական և սոցիալական ապահովության բնագավառներում պլանավորված, կատարված աշխատանքների և ներդրումների ուսումնասիրությունն ու վերլուծությունը, մարզպետի աշխատակազմի տարեկան հաշվետվության առողջապահության և սոցիալական ապահովության բնագավառների հատվածների կազմումը.
24) Վարչության կողմից առողջապահության և սոցիալական ապահովության բնագավառներում իրականացված աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ մարզպետի հաշվետվության և մոնիտորինգի համար տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունը, ամփոփումը և տեղեկանքի նախապատրաստումը.
25) բնակչության սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերին տրամադրվող անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացվող դեղորայքի, բժշկական նշանակության ապրանքների ստացման, բաշխման և ծառայությունների գործընթացի աշխատանքների, պետական պատվերի շրջանակներում կենտրոնացված կարգով, ինչպես նաև մարդասիրական օգնության ճանապարհով ձեռք բերվող դեղորայքի, բժշկական նշանակության ապրանքների ստացումն ու բաշխումը, ծառայությունների գործընթացի համակարգումը.
26) մարզային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների կադրային ներուժի բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը, բարձրագույն, միջին մասնագիտական և նախնական մասնագիտական բժշկական կադրերի պատրաստման (պատրաստում, մասնագիտացում, վերամասնագիտացում), կատարելագործման, շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին աջակցելը, ինչպես նաև մարզի առողջապահական ընկերությունների մասնագիտական կադրային շտեմարանի աշխատանքների վերահսկումը.
27) մարզի տարածքում պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչների, ուղեցույցերի, կարգերի, առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման ու տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների, նորմատիվների, չափանիշների, չափորոշիչների տեղայնացման ապահովումը.
28) իր իրավասության սահմաններում մարզում զորահավաքային նախապատրաստության և գործընթացի հետ կապված միջոցառումների իրականացման մասնակցությունը.
29) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի, համապատասխան զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական զննման, լաբորատոր-ախտորոշիչ և հիվանդանոցային հետազոտության ու բուժման աշխատանքների իրականացումը.
30) տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորված տարածաշրջանային համակարգող խորհուրդների աշխատանքներին աջակցելը.
31) երեխաների և կանանց առողջության իրավիճակային պարբերական վերլուծության, գնահատման աշխատանքների կատարումը.
32) ոչ պետական առողջապահական և բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների գործունեության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանելու վերաբերյալ վերահսկողության ապահովումը.
33) արտակարգ իրավիճակներում մարզում բնակչության քաղաքացիական պաշտպանության Lոռու մարզային բժշկական և բնակչության հատուկ սպասարկումների ծառայությունների կազմակերպումը, անցկացվող հրամանատարաշտաբային և պլանավորված շտաբային ուսումնավարժություններին մասնակցության ապահովումը.
34) մարզում բնակչության զբաղվածության պետական ծրագրերի իրականացմանն աջակցելը, տեղական ինքնակառավարման մարմիններին համապատասխան տեղեկատվական նյութերի ապահովումը.
35) ընտանիքում ապրելու և դաստիարակվելու երեխայի իրավունքի իրացմանն աջակցելը, ամուսնալուծվող ծնողների կողմից ծնողական խնամքի իրականացման ընթացքում փոխադարձ անհամաձայնության դեպքում տարաձայնությունների լուծումը՝ հաշվի առնելով երեխայի շահերը.
36) մարզում ԿԴԻՀ, հաշմանդամություն ունեցող անձանց, թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի, սեռական բռնության ենթարկված, ընտանիքում բռնության ենթարկված անձանց՝ կանանց, երեխաների, տարեցների, այլ անձանց հիմնախնդիրների ուսումնասիրման (վերլուծման) աշխատանքներին աջակցումը.
37) մարզում հայտնաբերված կանանց և երեխաների նկատմամբ բռնության, առքուվաճառքի (թրաֆիքինգ) հիմնահարցերի ուսումնասիրությունը, զոհերի սոցիալական վերականգնմանն ուղղված ծրագրերի մշակումը, շահերի պաշտպանությունը և համապատասխան տեղեկատվության տրամադրումը համապատասխան նախարարություններ.
38) հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված առանձին կատեգորիայի անձանց հիմնախնդիրների ուսումնասիրության (վերլուծման) աշխատանքների իրականացմանը մասնակցելը, այդ անձանց իրավունքների պաշտպանությանը և սոցիալական ներառմանն աջակցելը և սոցիալական պաշտպանության պետական ծրագրերի նախագծերի վերաբերյալ համապատասխան նախարարություններ և գերատեսչություններ առաջարկությունների և թեմատիկ հաշվետվությունների ներկայացումը.
39) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների «Մանուկ» տեղեկատվական ենթահամակարգի՝ սահմանված կարգով վարումը.
40) մարզում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակման հետ կապված աշխատանքների իրականացումը, տարեկան հաշվետվությունների և հաջորդ տարվա իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության՝ համապատասխան լիազոր մարմին ներկայացնելը.
41) ՆԳՆ համապատասխան ծառայությունների հետ համատեղ մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների կողմնորոշման խնդիրների, անհրաժեշտության դեպքում նրանց համապատասխան հաստատություններ ուղղորդման, անչափահասների իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը և եռամսյակային հաշվետվության ամփոփումը.
42) Տեղական ինքնակառավարման մարմիններում գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների (այսուհետ՝ ԽՀՀ) գործունեության մոնիթորինգային գնահատումը, դատական և համայնքների ԽՀՀ այն նիստերի մասնակցությունը, որտեղ քննարկվում են երեխայի իրավունքներն ու շահերը.
43) հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանության իրականացումը՝ նրանց ներգրավելով հանրակրթական կամ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում.
44) մարզում ԿԴԻՀ երեխաների (նրանց ընտանիքների) կենսապայմանների և սոցիալ-հոգեբանական ուսումնասիրության և վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը, խմբային (բազմամասնագիտական) քնարկումների կազմակերպումը.
45) երեխայի կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմնի հետ համատեղ երեխային ծնողներից (նրանցից մեկից), կամ այն անձանցից, որոնց խնամքին է հանձնված երեխան, վերցնելը և հետագա գործընթացի կազմակերպելը։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր, շուրջօրյա խնամք տրամադրող և հատուկ տիպի (մասնագիտացված) հաստատություններում երեխայի խնամքի տրամադրման, դուրս գրման և տեղավորման գործընթացի կազմակերպումը.
46) մարզում առողջապահական, սոցիալական և իրավապաշտպան ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների, նախարարությունների համապատասխան ծառայությունների, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների, կրթական հաստատությունների և այլ գերատեսչական մարմինների, ինչպես նաև մարզում գործող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ համագործակցությունը, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման և սոցիալական դեպքի վարման աշխատանքներին մասնակցությունը.
47) մարզում առանց ծնողական խնամքի մնացած (ԱԾԽՄ) երեխաների և նրանց թվին պատկանող անձանց տարածքային հաշվառման հետ կապված աշխատանքների իրականացումը.
48) Հայաստանի Հանրապետությունում բնակվող որդեգրել ցանկացող քաղաքացիների և որդեգրման ենթակա երեխաների, Հայաստանի Հանրապետությունում բնակվող խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների և խնամատարության ենթակա երեխաների հաշվառման, նրանց համադրման, խնամատարության պայմանագրի կազմման, հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության հետ կապված աշխատանքների կազմակերպումը՝ պայմանագրի ողջ ժամանակահատվածում.
49) Վարչության կողմից կազմված եզրակացությունների մշակման, երեխային բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններ տեղավորելու և կենսաբանական ընտանիք վերադարձնելու աշխատանքների համակարգումը.
50) Վարչության կողմից առողջապահության և սոցիալական ապահովության բնագավառներում կատարած աշխատանքների մասին ըստ պատկանելության պարբերաբար հաշվետվությունների, տեղեկանքների, վերլուծությունների ներկայացումը.
51) առողջապահության և սոցիալական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության պետական նպատակային ծրագրերի (առողջապահական՝ բնակչության անվճար բուժօգնության, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում չընդգրկված, սակայն անապահով վիճակում գտնվող անձանց բուժօգնություն ապահովումը, սոցիալական՝ նպաստների, հրատապ դրամական օգնությունների տրամադրումը և այլն), հանրային իրազեկման աշխատանքների իրականացումը.
52) առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթների կազմակերպումը.
53) մարզպետի աշխատակազմի ինտերնետային կայք-էջի առողջապահության և սոցիալական պաշտպանության բնագավառների վերաբերյալ տեղեկույթի թարմացման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը.
54) Մարզպետի, Մարզպետի աշխատակազմի կողմից կազմակերպված, ինչպես նաև Վարչությունում քաղաքացիների ամենօրյա ընդունելության ժամանակ խորհրդատվության և պարզաբանումների տրամադրումը.
55) Մարզպետի, Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ քաղաքացիների առողջապահության և սոցիալական ապահովության հարցերով դիմումների և բողոքների, «Թեժ գծի» հեռախոսազանգերի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման և այլ մարմիններից ստացված գրությունների քննարկմանը մասնակցելը` լուծելով դրանց ընթացքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, դրանց պատասխանների նախագծերի կազմումը և ապահովումը.
56) Մարզպետի որոշումներով և գլխավոր քարտուղարի հրամաններով Վարչությանը վերապահված այլ գործառույթների իրականացումը:


 

Որոշումը եւ Կանոնադրությունը                                                     Վերադարձ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:08:28