Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Սամվել Ֆրունզիկի Լամբարյան

Սամվել Ֆրունզիկի Լամբարյան

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ

էլ. փոստ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-33-99

Կենսագրություն

Ծնվել է 30.10.1977 թ. ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում:

1984-1995 թթ. սովորել և ավարտել է Սպիտակի թիվ 7 միջնակարգ դպրոցում:
1995-2001թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը:
2001-2004թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության կլինիկական օրդինատուրա, որտեղ շնորհվել է բժշկի աստիճան, «ընդհանուր վիրաբուժություն» մասնագիտությամբ:
2005-2008թթ. աշխատել է Լոռու մարզի «Սպիտակի ԲԿ» ՓԲԸ-ում որպես վիրաբույժ:
2006-2008թթ. համատեղությամբ աշխատել է ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության 2 ԲՍՓՀ-ում որպես փորձագետ-վիրաբույժ:
2008 թ-ից աշխատում է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ:

Զինապարտ է, ունի լեյտենանտի կոչում:

Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:
 

Գործառույթներ / իրավասություններ

 Վարչության պետը`
ա) ապահովում է Մարզպետի` Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը.
բ) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և Մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.
գ) ապահովում է առողջապահության և սոցիալական ապահովության բնագավառներին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքները.
դ) ապահովում է Մարզի զարգացման ծրագրի մշակման և կազմման աշխատանքների կատարումը.
ե) ղեկավարում է Մարզպետարանի աշխատանքային ծրագրի առողջապահության և սոցիալական ապահովության հատվածների նախագծերի կազմման աշխատանքները.
զ) ապահովում է պետական առողջապահական ծրագրերը, ղեկավարում կազմակերպում մարզային ենթակայության պետական առողջապահական հաստատությունների աշխատանքը, օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է բնակչության անվճար բուժօգնության իրականացումը, վերահսկում է ոչ պետական առողջապահական հաստատությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.
է) ապահովում է Մարզային ենթակայության առողջապահական և սոցիալական ապահովության հաստատությունների շենքերի կառուցման, պահպանման և շահագործման կազմակերպման աշխատանքները.
ը) ղեկավարում է մարզային ենթակայության առողջապահական և սոցիալական ապահովության կազմակերպությունների գործունեության ուսումնասիրությունների ու վերլուծությունների կազմակերպման գործընթացը, դրանց հիման վրա ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
թ) ապահովում է մարզի տարածքում վարակիչ և սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դինամիկայի ուսումնասիրությունների ու վերլուծությունների կատարման, դրանց կանխարգելման ծրագրերի մշակման աշխատանքները.
ժ) ապահովում և ղեկավարում է Մարզի տարածքում հակահամաճարակային և կարանտինային միջոցառումները, կազմակերպում է սանիտարահիգիենիկ միջոցառումներ վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով.
ժա) ապահովում է պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմիններին` բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացման աշխատանքներին.
ժբ) ղեկավարում է Մարզի տարածքում առողջապահական հիմնարկների` ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված գնումներով և հումանիտար օգնության կարգով հատկացված դեղամիջոցների, բժշկական նշանակության ապրանքների բաշխման, ներմարզային վերաբաշխման և ապահովում է վերջիններիս նպատակային օգտագործումը.
ժգ) ապահովում է մոր և մանկան առողջության պահպանման ծառայության գործընթացը Մարզում.
ժդ) ապահովում է Մարզում ծննդօգնության պետական հավաստագրերով բժշկական ծառայությունների իրականացման գործընթացը.
ժե) ապահովում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական զննման, լաբորատոր-ախտորոշիչ և հիվանդանոցային հետազոտմուն ու բուժման աշխատանքները.
ժզ) ապահովում է նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական քննությունների, զինկոմիսարիատներին կից գործող զորակոչային բժշկական հանձնաժողովների աշխատանքները՝ ըստ տարածաշրջանների.
ժէ) ապահովում է զինված ուժերի զորահավաքային պատրաստության և զորակոչի իրականացման զինծառայողների, պահեստ արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածության ուղղությամբ ՀՀ օրենսդրության պահանջների իրականացման նպատակով համապատասխան աշխատանքները.
ժը) ղեկավարում է Մարզի բնակչության առողջության առաջնային պահպանմանն ուղղված իմունոկանխարգելման ծրագրերի համալիր աշխատանքների կատարումը.
ժթ) ապահովում է միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության առողջապահության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, նրանց ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների հետ համագործակցությունը.
ի) ապահովում է Մարզի առողջապահության և սոցիալական ապահովության բնագավառների կադրերի վերապատրաստման ու վերաորակավորման աշխատանքների կազմակերպումը.
իա) ապահովում է ՀՀ տուբերկուլյոզի դեմ պայքարի 2007- 2015թթ. ազգային ծրագրի Մարզում իրականացվող աշխատանքները.
իբ) ապահովում է Մարզպետի հաստատմանը ներկայացվող Մարզպետարանի ենթակայության առողջապահական ընկերությունների հաստիքային ցուցակների, ամենամյա ծախսերի նախահաշիվների, ըստ նախահաշիվների ծախսերի կատարումը, վճարովի սկզբունքով տրամադրվող բժշկական ծառայությունների ցանկը և դրանց սակագները.
իգ) ապահովում և ղեկավարում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական), ինչպես նաև դիսպանսերային բուժօգնության կազմակերպման աշխատանքները.
իդ) ղեկավարում է հիվանդանոցային ծառայության որակի վերահսկման հանձնաժողովների աշխատանքները.
իե) ապահովում և ղեկավարում է բնակչության պետական սոցիալական ապահովության ծրագրերի կատարումը, մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը, Մարզի տարածքում սոցիալական ապահովության ոչ պետական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.
իզ) ապահովում է մարզային ենթակայության առողջապահության և սոցիալական ապահովության կազմակերպությունների հաշվետվությունների ընդունման, ամփոփման, վերլուծման, ինչպես նաև դրանց հիման վրա տարբեր ատյաններ ներկայացնելու համար անհրաժեշտ տեղեկանքների, հաշվետվությունների, հաղորդումների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքները.
իէ) ապահովում է պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման կազմակերպման աշխատանքների կատարումը.
իը) ապահովում է պետական կենսաթոշակների և նպաստների համակարգում պաշտոնատար անձանց և քաղաքացիներին օրենքով սահմանված կարգի խախտման դեպքում պատասխանատվության ենթարկելու գործընթացը.
իթ) ապահովում է անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված տվյալների պաշտպանության աշխատանքների կատարումը.
լ) ղեկավարում և ապահովում է Մարզի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, դրանց կից գործող սոցիալական աջակցության խորհուրդների աշխատանքները.
լա) ապահովում է բնակչությանը քաղաքացիների կողմից սոցիալական քարտի հատկացման, մերժման դեպքում՝ համապատասխան պարզաբանման, սոցիալական քարտին վերաբերող որոշումների բողոքարկման աշխատանքները.
լբ) ապահովում է Մարզի չզբաղված, աշխատանք փնտրող անձանց հաշվառման վերահսկման աշխատանքների կատարումը.
լգ) ապահովում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծումը.
լդ) ապահովում է բնակարանի կարիք ունեցող փախստականների ընտանիքներին հաշվառման աշխատանքների կատարումը.
լե) ապահովում է փախստականների համար կառուցված բնակարանների սեփականության իրավունքով հատկացման աշխատանքները.
լզ) ղեկավարում է սոցիալական աջակցության կարիք ունեցող փախստական բնակչության հաշվառման, սոցիալական ծրագրերի շրջանակներում փախստականներին մարդասիրական օգնությունների բաշխման աշխատանքների վերահսկման աշխատանքները.
լէ) ղեկավարում է Մարզի հաշմանդամների վերականգնողական պարագաներով և սոցիալ-տնտեսական երաշխիքների ապահովման աշխատանքները.
լը) ապահովում է նախկին ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման և վճարման վերահսկողության աշխատանքների կատարումը.
լթ) ապահովում է Մարզի զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման աշխատանքները.
խ) ապահովում է սոցիալական ապահովության բնագավառում գործող օրենսդրության պարզաբանումը, Բաժնի գործառույթներից բխող աշխատանքների համակարգումը.
խա) ապահովում է բնակչությանը կենսաթոշակին և նպաստին վերաբերող որոշումների բողոքարկման աշխատանքներին.
խբ) ղեկավարում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառման և մարդասիրական օգնության բաշխման աշխատանքները.
խգ) ղեկավարում է Մարզի քաղաքացիական պաշտպանության բժշկական ծառայության, առևտրի, սննդի և նյութատեխնիկական մատակարարման միասնական ծառայության պլանների նախապատրաստման, ապահովում հրամանատարաշտաբային վարժանքների արդյունքների վերլուծման և ամփոփման աշխատանքները.
խդ) ապահովում է մարզի տարածքում փախստականների սոցիալական հիմնահարցերի, ընտանեկան նպաստի համակարգում տիրող իրավիճակի, բնակչության զբաղվածության և սոցիալական պաշտպանվածության հարցերի համալիր ուսումնասիրությունների գործընթացը, ներկայացնում է համապատասխան առաջարկություններ.
խե) ապահովում է Մարզի բնակարանի կարիք ունեցող զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հերթագրման գործընթացը.
խզ) ապահովում է Մարզի սոցիալական աջակցության խորհուրդների անհատական կազմերի հաստատման գործընթացը.
խէ) ապահովում է մարզպետարանի ենթակայության տակ գտնվող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների և վերստուգողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների, ինչպես նաև գործադիր տնօրենների ատեստավորման նախապատրաստական աշխատանքները.
խը) ապահովում է Մարզում գործող առողջապահական և սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների աջակցման աշխատանքները.
ՙխը1) ապահովում է հաշմանդամություն ունեցող անձնանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստերի նյութերի և արձանագրությունների կազմման աշխատանքները.
ՙխը2) ապահովում է մարզում հաշմանդամության իրավիճակի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների մշակման աշխատանքները.
ՙխը3) ապահովում է մարզի հաշմանդամների պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման աշխատանքները.
ՙխը4) ապահովում է հաշմանդամների և տարեցների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցման աշխատանքները.
ՙխը5) ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ընթացքում ծագած խնդիրների քննարկմանը համապատասխան պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին մասնակից դարձնելու աշխատանքները՚:
(փոփոխությունը 03.05.2010թ ԼՄ-ի թիվ 96-Ա որոշում)
խթ) ապահովում է մարզպետարանի կայք-էջի առողջապահության և սոցիալական ապահովության բաժինների պարբերաբար թարմացման աշխատանքների կատարումը.
ծ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
ծա) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
ծբ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ծգ). համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ծդ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ծե) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
ծզ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ծէ) ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
ծը) Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ծթ) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
կ) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
կա) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
կբ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Վարչության պետն ունի Oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-27 16:18:58