Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՆԹՈՐՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ իրականացվող «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում հայտարարում է մենթորների ներգրավման մրցույթ։ ՀՄԿ կողմից իրականացվող «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի նպատակն է մենթորական շարունակական աջակցության միջոցով նպաստել հանրակրթական դպրոցների մանկավարժների կարողությունների զարգացմանը՝ նպաստելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների լիարժեք ներառմանն ու կրթության արդյունավետ կազմակերպմանը:
Հայտարարված է` 18.10.2022
Վերջին ժամկետը` 01.11.2022
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
«CMX Solutions» միջազգային ընկերությունն աշխատանքի է հրավիրում
«CMX Solutions» միջազգային ընկերությունն աշխատանքի է հրավիրում գերմաներենի գերազանց իմացությամբ հաճախորդների սպասարկման մասնագետի: «CMX Solutions» ընկերությունը կապի կենտրոնի ծառայություններ է մատուցում գերմանախոս հաճախորդների համար: Աշխատանքը կարող է հետաքրքրել գերմաներենին տիրապետող բնակիչներին, ուսանողներին, ուսուցիչներին, դասախոսներին: Աշխատանքը հեռավար է: Անհրաժեշտ որակավորումները.
Հայտարարված է` 21.07.2022
Վերջին ժամկետը` 00.00.0000
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
Հանրային հարցում՝ Սահմանադրական բարեփոխումների շուրջ
ՀՀ վարչապետի 27.01.2022 թվականի թիվ 111-Ա որոշմամբ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, ինչպես նաև հաստատվել է խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը: Խորհրդի առաջնային նպատակն է՝ որոշել բարեփոխումների ուղղությունները և դրանց հիման վրա կազմակերպել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, ապա նաև` Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակումը: Կարևորելով հանրության կարծիքը և մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների ուղղությունները որոշելու հարցում` Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն իրականացնում է հանրային հարցում: Բոլոր առաջարկությունները կհավաքագրվեն և կներկայացվեն բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի քննարկմանը: Եթե ունեք առաջարկություններ կամ կարծիքներ սահմանադրական բարեփոխումների ուղղությունների հետ կապված, խնդրում ենք դրանք կից ձևաչափին համապատասխան ներկայացնել մինչև ս.թ. մարտի 31-ը` ուղարկելով constitutional@moj.am հասցեին: Անանուն հաղորդագրությունները չեն դիտարկվելու:
Հայտարարված է` 10.03.2022
Վերջին ժամկետը` 31.03.2022
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
2022 թվականի փետրվարի 28-ին և մարտի 1-ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում անցկացվելու է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցաշարի ՀՀ Լոռու մարզային փուլը /մարզի հավաքական թիմի ձևավորման նպատակով/ նախատեսվում է կազմակերպել փետրվարի 8-ին Վանաձորում: Մարզային փուլի մասնակցության հայտերը մինչև 2022թ. հունվարի 31-ը կարող եք ներկայացնել ՀՀ Լոռու մարզպետարան 3-րդ հարկ 318 սենյակ/հեռ. 2-35-68/: Մրցաշարի կանոնակարգը և հայտի ձևը կցվում են:
Հայտարարված է` 14.01.2022
Վերջին ժամկետը` 31.01.2022
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
Կահիրեի միջազգային բիենալե՝ երեխաների արվեստի համար
Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարությունը «Amesea Africa & Middle East for Education Through Art» ոչ կառավարական կազմակերպության հետ համատեղ անցկացնում է «Կահիրեի միջազգային բիենալե՝ երեխաների արվեստի համար» («The Cairo International Biennale for Children’s Arts») միջոցառումը՝ «Նկար իմ երկրից» խորագրով։
Հայտարարված է` 07.01.2022
Վերջին ժամկետը` 01.02.2022
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
Հարգելի գործընկեր, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) փնտրում է ծրագրավարների՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ (Ապահով) սենյակներում աշխատելու համար (ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի շրջանակներում)՝ Լոռու մարզի Մեծ Այրում և Տավուշի մարզի Կոթի, Այգեհովիտ, Վազաշեն համայնքներում։ Խնդրում եմ կիսվել այս տեղեկատվությամբ պահանջվող որակավորումն ու փորձառությունն ունեցող մասնագետների հետ։ 1․ Մաթեմատիկայի ծրագրավար / Mathematics Instructor [1] 2․ Ֆիզիկայի և ճարտարագիտության ծրագրավար / Physics & Engineering Instructor [2]
Հայտարարված է` 10.12.2021
Վերջին ժամկետը` 30.12.2021
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ



