Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշար

Հարգելի քաղաքացիներ, 2023 թվականի մարտի 2-րդ տասնօրյակում ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում անցկացվելու է «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Մինչ այդ փետրվարի 3-րդ տասնօրյակում երկու տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերով կկազմակերպվեն և կանցկացվեն սեղանի թենիսի մարզային մրցումներ: Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները, ովքեր չունեն առողջական խնդիրներ: Մրցաշարի գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբում կարող են մասնակցել այն մարզիկներն, ովքեր վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են սեղանի թենիսի ՀՀ առաջնություններին և միջազգային մրցաշարերին, բուքմեյքերական գրասենյակի կողմից կազմակերպվող վճարովի խաղերին:


Հարգելի քաղաքացիներ,

2023 թվականի մարտի 2-րդ տասնօրյակում ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում անցկացվելու է «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը:
Մինչ այդ փետրվարի 3-րդ տասնօրյակում երկու տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերով կկազմակերպվեն և կանցկացվեն սեղանի թենիսի մարզային մրցումներ:
Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները, ովքեր չունեն առողջական խնդիրներ:
Մրցաշարի գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբում կարող են մասնակցել այն մարզիկներն, ովքեր վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են սեղանի թենիսի ՀՀ առաջնություններին և միջազգային մրցաշարերին, բուքմեյքերական գրասենյակի կողմից կազմակերպվող վճարովի խաղերին:

Մրցումներն անցկացվում են տարիքային երկու խմբով.
առաջին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ,
երկրորդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ:
Գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբի համար տարիքային սահմանափակում չկա:
Մրցաշարի առաջին փուլին 1-ին, 2-րդ, 3-րդ տեղեր գրաված մարզիկները կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով: 2-րդ փուլին
երկու տարիքային և գործող պրոֆեսիոն մարզիկների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, իսկ 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցները կստանան դրամական պարգևներ.
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
5-10-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:
Մասնակիցների գործուղման ծախսերը (գիշերակաց, սնունդ և ճանապարհածախսը) հոգում է գործուղող կազմակերպությունը:

Մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են դիմել Լոռու մարզպետարան, 3-րդ հարկ 318 սենյակ՝ երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ 9-18.00՝ մինչև փետրվարի 7-ը:

 

Հայտարարված է` 17.01.2023

Վերջին ժամկետը` 07.02.2023

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53