Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշար
Հարգելի քաղաքացիներ, 2023 թվականի մարտի 2-րդ տասնօրյակում ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում անցկացվելու է «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Մինչ այդ փետրվարի 3-րդ տասնօրյակում երկու տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերով կկազմակերպվեն և կանցկացվեն սեղանի թենիսի մարզային մրցումներ: Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները, ովքեր չունեն առողջական խնդիրներ: Մրցաշարի գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբում կարող են մասնակցել այն մարզիկներն, ովքեր վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են սեղանի թենիսի ՀՀ առաջնություններին և միջազգային մրցաշարերին, բուքմեյքերական գրասենյակի կողմից կազմակերպվող վճարովի խաղերին:
Հայտարարված է` 17.01.2023
Վերջին ժամկետը` 07.02.2023
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
2023 թ.-ի մարտ ամսին Լեհաստանի Կոնին քաղաքում մեկնարկելու է Կոնինի մանկական երգի և պարի միջազգային 43-րդ փառատոնը, որն այս տեսակի ամենահին միջոցառումն է Լեհաստանում և ամենամեծը՝ Եվրոպայում։
Հայտարարված է` 29.11.2022
Վերջին ժամկետը` 01.12.2022
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
Անվճար հետազոտություններ մարզերում
Հարգելի՛ հայրենակիցներ, ուշադրությու՛ն, սիրով ուզում ենք տեղեկացնել, որ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկան շուտով կայցելի տարբեր մարզեր՝ կատարելու անվճար հետազոտություններ։ Այսպիսով, առաջիկա այցելությունների վայրերն են՝ նոյեմբերի 22-ին՝ 11:00-17:00-ն՝ Լոռի՝ քաղաք Վանաձոր (Արցախի պուրակ), նոյեմբերի 23-ին՝ 11:00-17:00-ն՝ Արարատի մարզ, քաղաք Արտաշատ (գյուղատնտեսական շուկայի տարածք), նոյեմբերի 24-ին՝ 11:00-17:00-ն՝ Արմավիրի մարզ, քաղաք Արմավիր, (գյուղատնտեսական շուկայի տարածք):
Հայտարարված է` 21.11.2022
Վերջին ժամկետը` 24.11.2022
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՆԹՈՐՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ իրականացվող «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում հայտարարում է մենթորների ներգրավման մրցույթ։ ՀՄԿ կողմից իրականացվող «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի նպատակն է մենթորական շարունակական աջակցության միջոցով նպաստել հանրակրթական դպրոցների մանկավարժների կարողությունների զարգացմանը՝ նպաստելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների լիարժեք ներառմանն ու կրթության արդյունավետ կազմակերպմանը:
Հայտարարված է` 18.10.2022
Վերջին ժամկետը` 01.11.2022
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
«CMX Solutions» միջազգային ընկերությունն աշխատանքի է հրավիրում
«CMX Solutions» միջազգային ընկերությունն աշխատանքի է հրավիրում գերմաներենի գերազանց իմացությամբ հաճախորդների սպասարկման մասնագետի: «CMX Solutions» ընկերությունը կապի կենտրոնի ծառայություններ է մատուցում գերմանախոս հաճախորդների համար: Աշխատանքը կարող է հետաքրքրել գերմաներենին տիրապետող բնակիչներին, ուսանողներին, ուսուցիչներին, դասախոսներին: Աշխատանքը հեռավար է: Անհրաժեշտ որակավորումները.
Հայտարարված է` 21.07.2022
Վերջին ժամկետը` 00.00.0000
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
Հանրային հարցում՝ Սահմանադրական բարեփոխումների շուրջ
ՀՀ վարչապետի 27.01.2022 թվականի թիվ 111-Ա որոշմամբ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, ինչպես նաև հաստատվել է խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը: Խորհրդի առաջնային նպատակն է՝ որոշել բարեփոխումների ուղղությունները և դրանց հիման վրա կազմակերպել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, ապա նաև` Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակումը: Կարևորելով հանրության կարծիքը և մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների ուղղությունները որոշելու հարցում` Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն իրականացնում է հանրային հարցում: Բոլոր առաջարկությունները կհավաքագրվեն և կներկայացվեն բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի քննարկմանը: Եթե ունեք առաջարկություններ կամ կարծիքներ սահմանադրական բարեփոխումների ուղղությունների հետ կապված, խնդրում ենք դրանք կից ձևաչափին համապատասխան ներկայացնել մինչև ս.թ. մարտի 31-ը` ուղարկելով constitutional@moj.am հասցեին: Անանուն հաղորդագրությունները չեն դիտարկվելու:
Հայտարարված է` 10.03.2022
Վերջին ժամկետը` 31.03.2022
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ