Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ



Հայտարարություն

Հարգելի գործընկեր, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) փնտրում է ծրագրավարների՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ (Ապահով) սենյակներում աշխատելու համար (ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի շրջանակներում)՝ Լոռու մարզի Մեծ Այրում և Տավուշի մարզի Կոթի, Այգեհովիտ, Վազաշեն համայնքներում։ Խնդրում եմ կիսվել այս տեղեկատվությամբ պահանջվող որակավորումն ու փորձառությունն ունեցող մասնագետների հետ։ 1․ Մաթեմատիկայի ծրագրավար / Mathematics Instructor [1] 2․ Ֆիզիկայի և ճարտարագիտության ծրագրավար / Physics & Engineering Instructor [2]

Հայտարարված է` 10.12.2021

Վերջին ժամկետը` 30.12.2021

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (493 Կբ)

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը մեկնարկում է 2022 թ․ առաջարկների ներկայացման մրցույթին (https://bit.ly/3pbhqeO) նվիրված Տեղեկատվական օրերը Առաջին հանդիպումը տեղի կունենա Վանաձորում. օր 1. Վանաձորի պետական համալսարան, օր 2. Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոն Հանդիպումները բաց են բուհերի դասախոսների, ուսանողների, աշխատակիցների, ՀԿ-ների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների, անհատների համար Երկու օրերի օրակարգերը հասանելի են ստորև:

Հայտարարված է` 01.12.2021

Վերջին ժամկետը` 03.12.2021

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկեր, Ուրախ եմ ձեզ ողջունել ՄԱԶԾ Հայաստանի ընտրական աջակցության ծրագրից (ՀԸԳԱ-3)։ Ծրագրի ուղղություններից մեկն է ընտրական մարմինների կարողությունների զարգացումը, որի շրջանակներում 2021թ․ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 13-ը Հայաստանի մարզերում կազմակերպելու ենք Ընտրական դպրոցներ՝ միտված առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասին իրազեկման հետ։ Դպրոցները կազմակերպվելու են հետևյալ ժամանակացույցով՝

Հայտարարված է` 22.10.2021

Վերջին ժամկետը` 13.11.2021

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021թ-ի ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ կազմակերպում է «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ` ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ և ԿԱԴՐԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՀԱՄԱԿՑՈՒԹՅԱՄԲ» ԹԵՄԱՅՈՎ 1-ՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին բոլորին կտրվի հավաստագիր:

Հայտարարված է` 22.10.2021

Վերջին ժամկետը` 26.10.2021

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հիշեցնում ենք, որ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մինչ 80% համաֆինանսավորմամբ իրականացվող առցանց (online) դասընթացների գրանցումը մոտենում է ավարտին։

Հայտարարված է` 19.10.2021

Վերջին ժամկետը` 29.10.2021

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

Հ Ր Ա Վ Ե Ր (242 Կբ)

«Լոռվա Ամրոց» ՍՊ ընկերության կողմից Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ, Ագարակ, Յաղդան և Կողես բնակավայրերի վարչական տարածքում ՀԷԿ-երի կառուցման աշխատանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ կազմակերպվող հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների (1-ին փուլ)

Հայտարարված է` 18.10.2021

Վերջին ժամկետը` 28.10.2021

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59