Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ



Ծանուցում

ՀՀ կառավարության 2013թ. մարտի 7-ի N 232_ն որոշմամբ հաստատված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման 2013-2016 ազգային ծրագրի շրջանակներում, Միգրացիոն պետական ծառայության նախաձեռնությամբ, հունիսի 11-ին ժամը 11-ին Լոռու մարզպետարանի դահլիճում, ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ, կկազմակերպվի քննարկում՝ Լոռու մարզի որոշ բնակավայրերում միգրանտների և նրանց ընտանիքների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման հարցերի շուրջ:

Հայտարարված է` 10.06.2013

Վերջին ժամկետը` 11.06.2013

Պատասխանատու անձ` Ս.Լամբարյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,3-րդ հարկ,302ենյակ
Հեռ.` 032223399

Հայտարարություն

Հունիսի 13-ին նախատեսվում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի այցը Թումանյանի տարածաշրջան:

Հայտարարված է` 10.06.2013

Վերջին ժամկետը` 13.06.2013

Պատասխանատու անձ` Դ.Մանուչարյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,1-ին հարկ,107սենյակ
Հեռ.` 32240927

‎Ֆրանսերեն դասավանդողների 11-րդ ամենամյա սեմինար

Ֆրանսերեն Դասավանդողների Հայկական Ասոցիացիան և Հայկական Ալիանս Ֆրանսեզը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ՀՀ Կրթության և Գիտության նախարարության համագործակցությամբ կազմակերպում են ‎ֆրանսերեն դասավանդողների 11-րդ ամենամյա սեմինարը:

Հայտարարված է` 10.06.2013

Վերջին ժամկետը` 18.06.2013

Պատասխանատու անձ` Մ. Սայադյան
Հասցե` Լոռու մարզպետարան, կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Հեռ.` (+374 322) 2-28-12

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2013թ.հունիսի 6-ին ժամը 14 -ին ՀՀ Լոռու մարզպետարանում տեղի կունենա ՀՀ Լոռու մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստ

Հայտարարված է` 04.06.2013

Վերջին ժամկետը` 05.06.2013

Պատասխանատու անձ` L.Բերոյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,4-րդ հարկ,410սենյակ
Հեռ.` 032223099

ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակներում 2013-2014թթ. ընթացքում կազմակերպվում են դասընթացներ, որոնց մասնակցելու են հրավիրվում մասնագետներ Հայաստանից:

Հայտարարված է` 18.05.2013

Վերջին ժամկետը` 27.12.2013

Պատասխանատու անձ` Հ. Մկրտչյան
Հասցե` ք. Վանազոր, Լոռու մարզպետարան, Զարգ. ծրագրերի և վերլուծության բաժին (4-րդ հարկ), 412 սենյակ
Հեռ.` (+374 322) 2-30-99
էլ. փոստ`

Սփյուռքի երիտասարդների` «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիր

2009 թվականից ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվում է Սփյուռքի երիտասարդների` «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրը, որի նպատակն է Հայաստան-հայրենիքը ճանաչելի դարձնել աշխարհասփյուռ հայ երիտասարդներին, նպաստել սփյուռքահայ երիտասարդության մեջ հայրենիքի զգացողության ձևավորմանը, արմատավորել ազգային արժեքային համակարգ, ծանոթացնել հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը:

Հայտարարված է` 15.05.2013

Վերջին ժամկետը` 10.06.2013

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36