Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ



ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԱՄՆ-ում աշխատանքային փորձի ձեռքբերման հնարավորություն (1 Մբ)

Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից հնարավորություն է ընձեռնվում պետական կառավարման և հանրային գործընթացում ընդգրկված մարմինների աշխատակիցներին մեկնել ԱՄՆ ուսումնասիրոլու ամերիկյան օրենսդրական հաստատությունների և պետական կառույցների փորձը

Հայտարարված է` 26.09.2018

Վերջին ժամկետը` 05.11.2018

Պատասխանատու անձ` Հասմիկ Մկրտչյան
Հասցե` ք.Վանաձոր, Հայքի հրապարակ, Լոռու մարզպետարան, 4-րդ հարկ, 412 սենյակ
Հեռ.` 0322 2-53-25
էլ. փոստ`

Պ ա ր զ ա բ ա ն ու մ

2018թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ նոր օրենքը եւ նոր օրենքի համաձայն ՀՀ կառավարության կողմից մշակվելու է մրցույթների անցկացման նոր կարգ: Նոր կարգի համապատասխան մրցույթների հայտարարությունները կհրապարակվեն ՀՀ Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքէջում, քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում: ՀՀ Լոռու մարզպետարան

Հայտարարված է` 28.06.2018

Վերջին ժամկետը` 00.00.0000

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

«Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղված գաղափարներ» մրցույթ

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, զբոսաշրջության պետական կոմիտեի և Լոռու մարզպետարանի հետ համատեղ հայտարարում է «Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղված գաղափարներ» մրցույթ: • Մրցույթի իրականացմանը աջակցում է ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: • Մրցույթը նպատակ ունի խթանել զբոսաշրջության ոլորտը Հայաստանում՝ շուկայում ներդնելով ոլորտի նորարար լուծումներ և ծառայություններ, որոնք առավել գրավիչ կլինեն զբոսաշրջիկների համար և կապահովեն ավելի մեծ եկամուտ դրանց իրագործողների համար: • Ժյուրիի կողմից կխրախուսվեն նորարարական գաղափարներ մասնավորապես հետևյալ ոլորտներում. Հայաստանում տուրիզմի մասին իրազեկման տեխնոլոգիական լուծումներ • Տեղեկատվության որոնման բարելավում Նորարար զբոսաշրջային գաղափարների մշակում Նպատակներից մեկը Լոռու մարզում և Վանաձորում զբոսաշրջության զարգացումն է, որտեղ զբոսաշրջությունը հայտարարված է տնտեսության առաջնային ոլորտ: Ինչպես նաև գաղափարներ, որոնք կարող են զարգացնել գինու, ժառանգության և էկո տուրիզմի ուղղությունները: Մրցույթի ի հայտ կբերի զբոսաշրջության բնագավառի նորարար ծառայությունների/պրոդուկտների գաղափարներ, որոնք կհետաքրքրեն զբոսաշրջիկներին ինչպես Հայաստանի, այնպես էլ` համաշխարհային տուրիստական շուկայում և կապահովեն զբոսաշրջիկների ավելի մեծ ներհոսք և եկամուտներ: Կազմակերպիչները կընդունեն հստակ իրականացման պլանով գաղափարների հայտեր, որոնց բյուջեն չի գերազանցի 25.000.000 դրամը: • Կազմակերպիչների կողմից սահմանված չափանիշների հիման վրա ամբողջ Հայաստանից կընտրվի 20 թիմ: Թիմի անդամների առավելագույն քանակը 4-ն է: Այսպիսով, մրցույթում ակնկալվում է ունենալ 80 մասնակից:

Հայտարարված է` 06.03.2018

Վերջին ժամկետը` 26.03.2018

Պատասխանատու անձ` Հասմիկ Մկրտչյան
Հասցե` ՀՀ Լոռու մարզպետարան, Հայքի հրապարակ, 4-րդ հարկ, 412 սենյակ
Հեռ.` 0322 2-53-25
էլ. փոստ`

«Սկսնակ գործարարների աջակցության ծրագրի»

ՀՀ Լոռու մարզի սկսնակ գործարարները հրավիրվում են մասնակցելու «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից ԵՄ աջակցությամբ իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում մեկնարկող «Հաջող սկիզբ» սկսնակ գործարարների աջակցության ծրագրերին։

Հայտարարված է` 05.03.2018

Վերջին ժամկետը` 01.04.2018

Պատասխանատու անձ` Հասմիկ Մկրտչյան
Հասցե` ք.Վանաձոր, Հայքի հրապարակ, Լոռու մարզպետարան, 4-րդ հարկ, 412 սենյակ
Հեռ.` 0322 2-53-25
էլ. փոստ`

Անվճար վերապատրաստման դասընթացներ ԱՄՆ-ում պետական կառավարման մարմինների աշխատակիցների համար (477 Կբ)

PFP (Professional Fellows Program) ծրագիրը հնարավորություն է ընձեռում պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված մարմինների աշխատակիցներին անվճար վերապատրաստվել ԱՄՆ-ում

Հայտարարված է` 21.02.2018

Վերջին ժամկետը` 30.03.2018

Պատասխանատու անձ` Հասմիկ Մկրտչյան
Հասցե` ՀՀ Լոռու մարզպետարան, Հայքի հրապարակ
Հեռ.` 0322 2-53-25
էլ. փոստ`

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 10:44:15