Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
«Ազգային նվագարանների, ժողովրդական երգի, պարի, ասմունքի Լոռու մարզային մրցույթ-փառատոն»
ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմը «Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում կազմակերպում է «Ազգային նվագարանների, ժողովրդական երգի, պարի, ասմունքի Լոռու մարզային մրցույթ-փառատոն»:
Հայտարարված է` 14.11.2023
Վերջին ժամկետը` 30.11.2023
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման նպատակով գործարկվել են հարթակներ
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված, ՀՀ-ում այս պահին առկա շուրջ 4500 թափուր աշխատատեղերին (հղում՝ https://workforall.am/gorc-vacancy/index) կամ կարող են հաշվառվելու նպատակով մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (հասցեները՝ https://socservice.am/offices): Հաշվառումից հետո կիրականացվի կարիքների գնահատում և կառաջարկվի համապատասխան աշխատանք:
Հայտարարված է` 03.10.2023
Վերջին ժամկետը` 29.12.2023
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
Սոցիալական ծառայություններ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար
Խնամքի ցերեկային ծառայություններ երեխաներին՝ «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամ 095 005 268 «Լիարժեք կյանք» ՀԿ 098 795 585 Սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ՝ տեսողության խնդիր ունեցող անձանց՝ «Խնամք» ՀԿ 0255 2 00 42 Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեցներին և/կամ հաշմանդամություն ունեցող անձանց՝
Հայտարարված է` 03.10.2023
Վերջին ժամկետը` 29.12.2023
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
«Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ»
Ուղեցույց՝ այն միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների և սոցիալական նախաձեռնությունների համար, որոնք ցանկանում են իրենց ռեսուրսները գույքագրել «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ» հարթակում՝ ըստ անհրաժեշտության ԼՂ–ից ՀՀ բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով։ https://map.socservice.am/
Հայտարարված է` 02.10.2023
Վերջին ժամկետը` 29.12.2023
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
Միասնական սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային կենտրոնի հայտարարությունը (2 Մբ)
Հայտարարված է` 15.05.2023
Վերջին ժամկետը` 20.06.2023
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
Միասնական սոցիալական ծառայության Թումանյանի տարածքային կենտրոնի հայտարարությունը (4 Մբ)
Հայտարարված է` 15.05.2023
Վերջին ժամկետը` 20.06.2023
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ