Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (276 Կբ)

Հիմք ընդունելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016թ-ի փետրվարի 11-ի թիվ 25-Ն հրամանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային կենտրոնը(այսուհետ՝ տարածքային կենտրոն) համագործակցության է հրավիրում մարզում, ՀՀ կառավարության 2015թ-ի հունիսի 4-ի թիվ 582-Ն որոշման 5-րդ կետով հաստատված իր սպասարկման տարածքում (այսուհետ՝ Տարածաշրջան) գործող պետական կառավարման հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումներին և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, սոցիալական պաշտպանության ոլորտում գործող պետական և համայնքային, սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց: Համաձայնագրի տեքստը կցվում է:

Հայտարարված է` 10.06.2021

Վերջին ժամկետը` 30.06.2021

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

Հայտարարություն (800 Կբ)

Հիմք ընդունելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016թ. փետրվարի թիվ 25Ն հրամանը՝ Միասնական սոցիական ծառայության Սպիտակի տարածքային կենտրոնի սոցիալական համագործակցության իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով ձևավորվել է համակարգող խորհուրդ և կազմվել սոցիալական համագործակցության համաձայնագիր: Հայտարարության և համաձայնագրի տեքստերը կցվում են:

Հայտարարված է` 09.06.2021

Վերջին ժամկետը` 30.06.2021

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը (LEADER) հրավիրում է հացի, հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող փոքրածավալ ձեռնարկություններին մասնակցելու ՀԱՑԻ, ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ԵՎ ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ

Հայտարարված է` 31.03.2021

Վերջին ժամկետը` 15.04.2021

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

Հայտարարություն

Մարզի զբոսաշրջության դերակատարներին և զբոսաշրջության ոլորտին առնչվող անհատներին և կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու Լոռու մարզպետարանի աջակցությամբ և “Տուր ըդվայզ” զբոսաշրջային ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված` «Ռազմավարական պլանավորման սկզբունքների ներկայացում՝ Քովիդ-19 համավարակի ժամանակաշրջանում տեղացի ձեռնարկատերերին աջակցելու համար» և «Սանիտարահիգիենիկ նորմերը զբոսաշրջության ոլորտում Քովիդ-19 համավարակի ժամանակաշրջանում» թեմաներով սեմինարներին:

Հայտարարված է` 01.03.2021

Վերջին ժամկետը` 03.03.2021

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

Հայտարարություն

Մարզի զբոսաշրջության դերակատարներին և զբոսաշրջության ոլորտին առնչվող անհատներին և կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու Լոռու մարզպետարանի աջակցությամբ և One Way ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված ''Տուրիզմ ռեստարտ 2021'' համաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 27-ին ժամը 11-ին Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցում: Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը՝ http://bit.ly/3p8Gz7H Հարցերի դեպքում զանգահարել՝ 094 362131 | 091 362131 | 041 362131

Հայտարարված է` 24.02.2021

Վերջին ժամկետը` 27.02.2021

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոռու մարզպետարանը տեղեկացնում է, որ հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարի 2021թվականի հունվարի 19-ի թիվ 32 հրամանը, վերսկսում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի Սպիտակի սոցիալական աջակցության տարածքային գործակալության ավագ մասնագետի (95-4.2-Մ5-1), Սպիտակի սոցիալական աջակցության տարածքային գործակալության ավագ մասնագետի (95-4.2-Մ5-2) և Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության ավագ մասնագետի (95-4.3-Մ5-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար ՀՀ Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարի 2021թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1420 հրամանով կասեցված արտաքին մրցույթների անցկացումը:

Հայտարարված է` 19.01.2021

Վերջին ժամկետը` 19.02.2021

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-05 16:41:20