Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Հայտարարություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում, կազմակերպում է «Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց: Դասընթացի ամբողջական նկարագիրը ներկայացվում է ստորև:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում , կազմակերպում է «Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց:

Դասընթացին կարող են դիմել գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք։
Ծրագիրը խրախուսում է հատկապես գործազուրկ կանանց և երիտասարդների մասնակցությունը:
Դասընթացը կկայանա սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 1-ը:
Գրանցման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 27-ը, ժամը 18:00:
Դասընթացին դիմելու համար խնդրում ենք լրացնել առցանց հայտադիմումը։

https://docs.google.com/forms/d/1b9BSKrVEg-CfWgRw4QW0JPCznmRhCP54nf1sz1G_10o/edit?ts=60b608cd&fbclid=IwAR33AEao81cr7LomIRu49nDrezK5PnSAP1wQDhrul_LDX5HZdLdWkaRcCFY

Դասընթացի մոդուլը հիմնված է աշխատաշուկայի հետազոտության և պահանջների վրա:

Դասընթացի արդյունքում, մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ

- ձեռնարկատիրության տնտեսական բնույթի ու գործառույթների
- ագրոձեռնարկատիրության իրավակազմական ձևերի
- ՀՀ-ում ագրոձեռնարկատիրության զարգացման միտումների
- ագրոձեռնարկատիրության մոդելների
- ագրոձեռնարկատիրության նորարարական տեխնոլոգիաների
- կապիտալ ներգրավելու և աջակցության ուղղությունների վերաբերյալ,

հմտություններ, որոնք կիրառելով՝ կկարողանան․
- հաշվել կաթիլային ոռոգման և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ծախսեր
- կազմել ագրոձեռնարկատիրության CANVAS մոդել և պարզունակ բիզնես պլան
- հաշվել արտադրանքի կամ ծառայությունների ինքնարժեք
- կիրառել մարքեթինգի ավանդական և թվային գործիքներ
- կատարել ագրոձեռնարկատիրական ռիսկերի քարտեզագրում և ռիսկի անձնագրի կազմում
- ամփոփ ներկայացնել սեփական բիզնես գաղափարը

Դասընթացը բաղկացած է լինելու կարճ ինտերակտիվ դասախոսություններից և գործնական առաջադրանքներից: Դասընթացի մասնակցության արժեքն է 40000 (քառասուն հազար) ՀՀ դրամ

Դասընթացի մասնակցության արտոնյալ պայմաններ կտրամադրվեն հետևյալ խմբերի ներկայացուցիչներին՝ գործազուրկ և սոցիալապես անապահով կանայք և երիտասարդներ, հաշմանդամություն ունեցող անձինք, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ, Արցախից տեղահանված անձինք և այլք:

Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 012 54 57 13 հեռախոսահամարով։


 

Հայտարարված է` 18.06.2021

Վերջին ժամկետը` 27.08.2021

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36